1in.am-ը գրում է.
Երգչուհի և դերասանուհի Ջենիֆեր Լոպեսն արդեն բազմիցս փորձել է երջանիկ ընտանիք ստեղծել, և ամեն անգամ փորձերն անհաջողությամբ են ավարտվել:
Վերջապես աստղը հասկացել է, թե ինչն է իրեն խանգարում երջանկություն գտնել և դրանով կիսվել է բրիտանական Glamour ամսագրի հետ, որի շապիկը զարդարելու է մարտին: Պարզվում է, որ Լոպեսն ինքն է փոթորիկ ստեղծում հարաբերություններում, և դրանք ուղղակի չեն դիմանում իր արկածախնդրությանը:
«Երազանք է գտնել այնպիսի հարաբերություններ, որոնք ավելի ծանրակշիռ կլինեն, քան մնացած վատը, այնպես չէ՞: Բայց առանց վեճեր հրահրող կայծի կյանքը ձանձրալի կլիներ»,– ասել է աստղը:
«Հարաբերություններում ինձ մի փոքր քաոս է հարկավոր, բայց ես մի քիչ անվտանգություն էլ եմ ցանկանում»,- հավելել է նա:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/more_entertainment_247891.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել