Lurer.com-ը գրում է.

Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոն անդրադարձել է թիմի առաջատար Լիոնել Մեսսիին և նշել.

«Այս տարիների ընթացքում բոլորը տեսել են Մեսսիի խաղը: Նա խաղացել է բոլոր դիրքերում և մի օր կդառնա դարպասապահ ու կրկին լավ կխաղա: Նա գնդակն իր թիմակիցների հետ խաղարկելու հնարավորություն է ստանում, սակայն հաճախ չի հայտնվում տուգանային հրապարակում: Մենք ուշադիր ենք նրա խաղային դիրքերի նկատմամբ: Եթե ֆուտբոլիստը նահանջում է, ապա դա անում է այն բանի համար, որպեսզի գրոհ սկսելու հնարավորություն ունենա: Բոլոր այս այլընտրանքային տարբերակները ծառայում են ի շահ թիմի»,-Մարտինոյի խոսքը մեջբերում է իսպանական մամուլը:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել