Ապրելով մոդեռն բնակարաններում, որտեղ մշտական Wi-Fi, տաք ջուր, ջեռուցում ու սառնարան կա, մենք հազիվ թե կարողանանք հասկանալ, թե ինչ դժվարությունների միջով են անցնում աշխարհի հեռու ծայրերում բնակվող ցեղերը, որոնց կյանքը ամենօրյա պայքար է սննդի համար: Օրինակ այդ ցեղերից մեկը՝ մոնղոլական ցատան ցեղը, իր բնակության վայրը փոխում է տարին 5-10 անգամ: Նրանք ապրում են -40 ջերմաստիճանի պայմաններում, իսկ նրանց փոխադրամիջոցները հյուսիսային եղջերուներն են:Դե ինչ, կկարողանայի՞ք ապրել նման պայմաններում: Խիստ կասկածում եմ:
Ձեր բնակության վայրը փոխել չենք առաջարկում: Փոխարենն առաջարկում ենք դիտել այս ֆանտաստիկ ֆոտոշարքը, որը մեզ պարգևել է մի հրաշալի ֆոտոնկարիչ, ում անունը Ջիմմի Նելսոն է:Նա մեզ հնարավորևություն է տալիս բացահայտել ավելի քան 30 մոկուսի կյանք վարող ու աստիճանաբար անհետացող մարդկային ցեղեր:
Անցկացնելով երկու շաբաթ յուրաքանչյուր ցեղի հետ՝ Ջիմմին ծանոթանում էր նրանց ապրելակերպին, սովորույթներին ու յուրահատկություններին: Նա մասնակցում էր այդ ցեղերի ծեսերին ու մանրակրկտորեն լուսանկարում դրանք: Ապշել կարելի է, թե ինչպես է այս տաղանդավոր լուսանկարիչը դետալ առ դետալ լուսնկարել այդ մարդկանց բնորոշ զարդերը, սանրվածքները, հագուստը... Նա չի զլացել մեզ ցույց տալ այն ամենն ինչ բնորոշում է այդ ցեղերից յուրաքանչյուրին: Ջիմմիի նկարներն ավելի խոսուն են այդ ցեղերի մասինյ պատմող երկար պատմություններից: Այս նկարներում ամեն ինչ պատկերված է՝ նրանց իրական  բնույթը, անցյլաը, ներկան ու անգամ ապագան:
Նելսոնի խոսքերով իր նպատակն է եղել ֆոտոշարքով ցույց տալ, թե ինչպիսին է եղել աշխարհը ու որ մենք չենք մոռանում դա: Նա ասում է, որ ցանկացել է ստեղծել հավակնոտ արվեստի գործեր, որոնք կդիմանան ժամանակի քննությանը:
Դիտեք, այս ֆոտոշարքը և պատասխանեք մի պարզ հարցի. Պատրա՞ստ եք արդյոք մի կողմ թողնել ձեր աշխատանքը, տունը, թանկարժեք բազմաֆունկցինոակ հեռախոսը, բոլոր հարմարություններն ու տեղափոխվել հեռու... ժամանակի և տարածության միջով:

Կազակներ, Մոնղոլիա

 

Հիմբա, Նամբիա


 

Հուլի, Ինդոնեզիա և Պապուա Նոր Գվինեա


 

Ասարո, Ինդոնեզիա և Պապուա Նոր Գվինեա 


Քալամ, Ինդոնեզիա և Պապուա Նոր Գվինեա 


Գորոկա, Ինդոնեզիա և Պապուա Նոր Գվինեա 


 

 

Չուկչի, Ռուսաստան


 

 

Մաորի, Նոր Զելանդիա

 

 

 

 

Գաուչոս, Արգենտինա

 

 

 

Ցատան, Մոնղոլիա

 

 

Սամբուրու, Քենիա

 

 

 

Րաբարի, Հնդկաստան

 

 

 

Մուրսի, Եթովպիա

 

Լադախի, Հնդկաստան

 

Վանուատու, Վանուատու կղզիներ

 

Դրոկպա, Հնդկաստան

 

 

Դասսանեչ, Եթովպիա

 

Քարո, Եթովպիա

 

 

Բաննա, Եթովպիա

 

 

Դանի, Ինդոնեզիա և Պապուա Նոր Գվինեա

 

 

Մասսայի, Տանզանիա

 

Նենեց, Ռուսաստան

 

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել