1in.am-ը գրում է.

Seventeen ամսագիրն այս տարի նշում է իր 70 ամյակը: Այդ կապակցությամբ պարբերականի էջերում ներկայացվել են 21 տարին չբոլորած ամենաազդեցիկ աստղերը: Նրանց շարքում առաջին տեղում է Սելենա Գոմեսը: Սելենան տաղանդավոր երգչուհի է, դերասանուհի, պարուհի, ունի հագուստի սեփական հավաքածու, ՅՈւՆԻՍԵՖ-ի դեսպան է և ունի 77 միլիոնանոց երկրպագուների բանակ:

Գոմեսը պարբերականին նաև հարցազրույց է տվել:

Սելենան ասել է, որ ինքն իրեն շատ ուժեղ է զգում: Նախկինում նրան թվացել է, թե ինքը մի թուլակամ փոքրիկ աղջնակ է, ով ուղղակի ցանկանում է ինչ-որ բանի հասնել. «Ես ինքս ինձ հարց տվեցի` ինչ եմ ես ուզում, ինչպիսի տեսք եմ ցանկանում ունենալ, որտեղ եմ ուզում նկարահանվել, որտեղ եմ ուզում ուտել: Այժմ, որոշ ժամանակ անց ես գոհ եմ, որ հայտնվել եմ այնտեղ, որտեղ ցանկանում էի լինել»:

«Ես չեմ զգում, որ շատ բան եմ անում իմ երկրպագուների համար: Սակայն երբ բեմ եմ դուրս գալիս և տեսնում մարդկանց, ովքեր մի քանի ժամ սպասել են ինձ տեսնելու համար, ես անհավանական երջանիկ եմ դառնում»,- ասել է նա:

Սելենան ծագող աստղ է համարում երգչուհի Lorde-ին:

Երգչուհին կարծում է նաև, որ շատ դժվար է գտնել այնպիսի մի տղամարդու, ով իրեն ամեն ինչում կաջակցի, սակայն անհնարին չէ:

Ըստ Սելենայի` ինքն իրեն ճիշտ մարդկանցով է շրջապատել:





Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել