Չնայած սնահավատ չեմ, բայց Հռոմի պապի կողմից Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում բաց թողնված խաղաղության աղավնիների վրա ծովաորորի և ագռավի կողմից հարձակման միջադեպն, այնուամենայնիվ, մտորելու տեղիք է տալիս: Թեպետ Ֆրանսիսկ պապը մինչ այդ դիմել էր հրապարակում հավաքված հավատացյալներին Ուկրաինայում ընթացող իրադարձությունների հետ կապված խաղաղության կոչով, այդուհանդերձ աղավնիերի վրա տեղի ունեցած հարձակումները նախ սպիտակ ծովաորորի, ապա՝ սև ագռավի կողմից, մի տեսակ հիշեցնում են մի կողմից նույն Ուկրաինայում, մյուս կողմից՝ Մերձավոր Արևելքում ծավալվող գորընթացներն ու առկա մարտահրավերները:
Ասվածի համատեքստում, իհարկե, հուսադրող է վերջնարդյունքը, երբ աղավնիներին մեծ ճիգերի գնով, այդուհանդերձ, հաջողվեց պոկվել հարձակվողների ճիրաններից և ճախրել կապույտ երկնքում:
Առակս ինչ կուսուցանե, բարդ է, լինելու, բայց կարևորը՝ լավ է լինելու:



