Operativ.am-ը գրում է.

Մոսկվայի կենտրոնում գտնվող ռեստորաններից մեկը հրդեհվել է: 

Ռեստորանից ավելի քան 50 մարդ է տարահանվել, որոնցից 30-ը եղել են աշխատակիցներ, իսկ 20-ը` հաճախորդներ: Ria.ru-ն տեղեկացնում է, որ այս մասին հայտարարել է Ռուսաստանի «Արտակարգ Իրավավիճակների նախարարության» աշխատակազմը:

Ավելի վաղ հայտարարվել էր, որ հրդեհը բռնկվել է «Пятницка 26»-ում: Դեպքի վայր են ժամանել ավելի քան 14 հրշեջ մեքենաներ: Ըստ նախնական տվյալների` հրդեհը տարածվում է հարևան բնակավայրեր, հրշեջներին դեռևս չի հաջողվում մարել կրակը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել