1. Տղամարդկանց պտուկները

Գիտնականները մինչ օրս վիճում են, թե տղամարդու ինչի՞ն են պետք պտուկները, սակայն կա մի վարկած, համաձայն որի, պտղի զարգացման սկզբնական փուլում արական ու իգական էմբրիոններն իրարից չեն տարբերվում: Սեռային տարբերակումը սկսում է ի հայտ գալ պտղի զարգացման 3-4-րդ շաբաթում: Կաթնագեղձերի հյուսվածքներն ու պտուկները ձևավորվում են առաջին ամսվանից հետո` ավելի վաղ, քան սեռական տարբերակման առաջին նշանները: Հղիության 7-րդ շաբաթում պտղի մոտ նոր սկսում են ձևավորվել սեռական օրգանները: Բացի դրանից, այդ ժամկետում արական սեռի պտուղների մոտ դադարում են զարգանալ կաթնագեղձերը, բայց պտուկները պահպանվում են: Սա բնության սխալ չէ, պարզապես այս կերպ ավելի հեշտ է, որովհետև եթե պտուկները հենց սկզբից իրարից տարբերվեին, ապա դա կպահանջեր ռեպրոդուկտիվ համակարգի էլ ավելի բարդացում:

2. Կույրաղիք

Կույրաղիքը ոչ մի ֆունկցիա չկատարող մաշկային գոյացություն է, որի միջին երկարությունը կազմում է 10 սանտիմետր: Այն գտնվում է բարակ ու հաստ աղիքների միացման կետի մոտ: Էվոլյուցիոնիստները պնդում են, որ կույրաղիքը մարսողական համակարգի մաս է, որը գոյություն է ունեցել մարդու զարգացման վաղ շրջաններում: Նման մարսողական համակարգի անհրաժեշտություն եղել է այն ժամանակներում, երբ մարդկության կերակրացանկի հիմնական բաղադրիչը կազմել են բուսական ծագում ունեցող ուտեստները, և մեր աղիքները չունեին այն ֆունկցիաները, որոնք ունեն հիմա: Այնուամենայնիվ, ժամանակակից հետազոտությունները ցույց են տալիս, որ կույրաղիքն ունի ինչ-ինչ կողմնակի ֆունկցիաներ, որոնք օգնում են հաստ աղիքի աշխատանքին:

4. Դիմային խոռոչներ

Մարդիկ ունեն 4 զույգ դիմային խոռոչ, որոնք գտնվում են դեմքի ու գլխի ոսկորների վրա: Օդով լցված այս տարածքները ծածկված են լորձաթաղանթով: Լորձաթաղանթը լորձ է արտադրում, որը թույլ չի տալիս, որպեսզի փոշին և միկրոբները ներթափանցեն թոքերի մեջ, երբ մենք շնչում ենք: Բժիշկները քիչ բան գիտեն դիմային խոռոչների մասին, բայց ոմանք համարում են, որ դրանք նախատեսված են գլխի չափազանց ծանր քաշից խուսափելու համար: Այս խոռոչներով է նաև պայմանավորված մարդու ձայնի բարձրությունն ու տոնայնությունը:

 
3. Մարմնի մազեր

Երեք միլիոն տարի առաջ մարդու մարմնի վրա ավելի շատ մազ կար: Այդ ժամանակ երկրի մակերևույթի վրա ջերմաստիճանը շատ ավելի ցածր էր, քան այսօր, այնպես որ, մեր մարմինը ծածկված էր մազերով, որպեսզի այն պաշտպանվի կլիմայական ցուրտ պայմաններից: Հետո ի հայտ եկավ ուղիղ քայլող մարդը, և քրտնելու նրա հատկությունը բերեց նրան, որ մարդիկ աստիճանաբար կորցրեցին իրենց մարմնի վրայի մազերը: Այսօր մարմնական մազերի առկայությունը այնքան է նյարդայնացնում մարդկանց, որ շատերը դիմում են մաշկաբանի օգնությանը: Շնորհիվ այսօր լայն տարածում վայելող մազահեռացնող միջոցների, մարմնի մազերից ձերբազատվելը շատ հեշտացել է: Հարց է առաջանում. արդյո՞ք մարդուն պետք են մարմնի վրայի մազերը:

5. Նշիկներ


Նշիկները, ըստ էության, լիմֆոիդային հյուսվածքների գոյացություններ են, որոնք օգնում են երեխաներին պաշտպանվել հիվանդություններից: Դրանք գտնվում են վերևի ծնոտի ամենավերջում: Մարդկանց մեծամասնության մոտ 3 տարեկանից հետո այդ օրգանները չեն էլ օգտագործվում, իսկ հինգ տարեկանում դրանց չափսերը սկսում են փոքրանալ այնքան ժամանակ, մինչև դեռահասության տարիքում դրանք գրեթե չեն անհայտանում: Դրանք, ինչպես նշվեց, խոչընդոտում են վարակների ներթափանցմանը մանկական օրգանիզմ, բայց աստիճանաբար կորցնում են իրենց նշանակությունը` երեխայի իմունային համակարգի ուժեղացման հետ զուգահեռ: Բացի դրանից, այս օրգանները հակված են այտուցվելու ու ինֆեկցիաներ կլանելու:

6. Գլաններ

Գլանները ևս օրգանիզմը արտաքին ինֆեկցիոն տարրերից պաշտպանող օրգաններ են և տեղակայված են կոկորդում: Գլանները շատ կարևոր դեր ունեն, և հետազոտությունները ցույց են տվել, որ դրանք պայքարում են կոնկրետ հիվանդությունների և ախտածին մանրէների դեմ: Ցավոք, գլանները հաճախ անպիտան վիճակում են լինում և սկսում են օգուտի փոխարեն վնաս տալ, քանզի ևս հակված են այտուցվելուն և ախտահարվելուն:

7. Պոչուկ

Պոչուկը մեր ողնաշարի ամենավերջին կտորն է: Այն բաղկացած է երեքից հինգ՝ առանձին կամ իրար կպած սկավառակներից, որոնք միացած են հոդերով ու կապերով: Մարդկանց և մի շարք այլ անպոչ պրիմատների մոտ պոչուկը` պոչի հետաճուկային մնացորդներից է, սակայն չի կարելի ասել, որ այն ամբողջովին անօգուտ է: Այն նստած մարդու հենարանն է, բացի դրանից, դրան են կպած կոնքային մի շարք մկաններ:

8. Ուղղող ֆոլիկուլյար մկաններ


Սրանք միկրոսկոպիկ մկանային հյուսվածքներ են, որոնց շնորհիվ մեր մազերը բիզ-բիզ են կանգնում: Այս ֆունկցիան օգտակար էր այն ժամանակներում, երբ բիզ-բիզ արած մազերով կարելի էր ավելի մեծ ու սարսափելի տեսք ունենալ` վախեցնելով հակառակորդներին ու քեզ ուտել ցանկացող գիշատիչներին: Այս մկաններով օժտված են գրեթե բոլոր կաթնասունները, իսկ կենդանիների մոտ դրանք մինչ օրս էլ կարևորագույն գործառույթ են կատարում` թույլ տալով բացի վերոնշյալ պաշտպանողական ֆունկցիայից նաև ջերմաիզոլյացիոոն ֆունկցիա կատարել ցուրտ եղանակային պայմաններում, իսկ օրինակ ոզնիների մոտ այդ մկանները կարևորագույն ֆունկցիա են կատարում` ցցելով փշերը վտանգի դեպքում:

9. Իմաստության ատամներ

Երրորդ սեղանատամները, որոնք հայտնի են նաև որպես իմաստության ատամներ, վերջին ատամներն են, որոնք աճում են բերանում: Որպես կանոն, դա տեղի է ունենում 17-25 տարեկաններում: Դեռ հին ժամանակներում, երբ մարդիկ ուտում էին չոր ուտելիք և չէին հոգում ատամների առողջության մասին, առաջ էր գալիս ատամների մաշվածության խնդիր: Դրա համար էլ իմաստության ատամները խիստ անհրաժեշտ էին ու օգտակար: Ներկայումս, երբ ժամանակակից խոհանոցը շատ ավելի փափուկ է դարձել, իսկ ատամների խնամքի միջոցները իրենց բարձունքում են, իմաստության ատամներ ունենալու անհրաժեշտություն չկա, և դրանք դարձել են հետաճուկային հավելում մեր բերանի խոռոչում:

10. Կիսալուսնային ծալք

Այո, մենք ունենք երրորդ կոպ և այն կոչվում է կիսալուսնաձև ծալք, որը աչքի կոնյուկտիվի ոչ մեծ ծալք, որը գտնվում է աչքի ներքին անկյունում: Այն, ըստ էության, աչքի օգնական օրգան և այսպես կոչված թարթող մեմբրանի թերաճած մնացորդ: Կաթնասունների մեծամասնության մոտ այն օրգան է, իսկ ապրող կենդանատեսակների մոտ այն հանդիպում է հավի ճտերի, կատուների, մողեսների ու շնաձկների մոտ: Մարդկանց մոտ այն կարևոր գործառույթ է կատարում. այն հատուկ լորձ է արտադրում, որը հավաքում է օտարածին մարմինները (փոշին ու մանրէները) և հեռացնում է դրանք աչքի խնձորի մակերևույթից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել