Հայոց բանակի օրը ազերի շները ևս մեկ անգամ հայ զինվոր են սպանել: Անկախ նրանից, թե ինչպիսի համարժեք գործողությունների կգնան մեր զինված ուժերը, մեր հայ զինվորի կյանքը այլևս չի վերականգնվի, ու այստեղ է, որ հասկանում ենք պատերազմի արհավիքների ամբողջ ծանրությունը: Մի՞թե արժե ուրախանալ հայ-ադրբեջանական սահմանում զոհված թշնամու զինվորների համար: Կարծում եմ, որ չարժե, քանի որ ցանկացած նոր զոհ ենթադրում է մեկ ուրիշ զոհ հակառակ կողմի զինված ուժերից: Եվ եկեք մի պահ պատկերացնենք, որ անկախ ամեն ինչից, ցանկացած զոհված զինվոր իր ընտանիքի ճրագն է և, անկախ ազգությունից և տարիքից, սուգը նույնն է բոլորի համար: 
Այս խնդրի լուծման ամենաօպտիմալ տարբերակը, իմ կարծիքով, վերոգրյալ տողերը խորապես գիտակցելու մեջ է կայանում: Որևէ մեկին վնաս չի տա ունենալ, ասենք, ճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, որին կօգնեն թե՛ ադրբեջանական, և թե՛ հայկական կողմից և, որը կդառնա ազգերի համերաշխության խորհրդանիշ: Մեկ-մեկ մտածում եմ. մի՞թե դժվար է գիտակցելով այս ամենը՝ կերտել հզոր և բարգավաճող պետություն՝ ի դեմս Լեռնային Ղարաբաղի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել