Yerkir.am-ը գրում է.
Արդեն հայտնել ենք, որ այսօր ժամը 13:40-ի սահմաններում Մասիսի հիվանդանոցում ստացած հրազենային վնասվածքից մահացել է «Լիլի»ռեստորանային համալիրի և Այնթափ գյուղում գտնվող հարսանյաց սրահի սեփականատեր Գրիգոր Խաչատրյանը:
Yerkir.am-ի տեղեկություններով դեպքը տեղի է ունեցել իրեն պատկանող հարսանյաց սրահում, որտեղ այդ պահին ոչ ոք չի եղել: Գործարարը վիրավոր վիճակում նստել է իր մեքենան և փորձել գնալ հիվանդանոց, սակայն ճանապարհին, կորցնելով հավասարակշռությունը` մեքենայով բախվել է պատին, հետո տարածքում ծանոթ մարդ է նկատել և խնդրել` իրեն հիվանդանոց հասցնել , որտեղ և մահացել է:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://www.yerkir.am/am/news/61787.htm
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



