Lurer.com-ը գրում է.
Մոսկվայի «Սպարտակի» գլխավոր մարզիչ Վալերի Կարպինը sovsport.ru-ին տված հարցազրույցում նշել է, որ Յուրա Մովսիսյանն ԱՄԷ-ում անցկացվող հավաքի ստուգողական խաղերին չի մասնակցի:
«Մովսիսյանը և Տասկին առաջին ուսումնամարզական հավաքին, ինչպես ի սկզբանե ծրագրել էինք, չեն խաղա: Եթե ամեն ինչ կարգին լինի, ապա բոլորը կխաղան երկրորդ հավաքին, քանի որ մի բան է ֆիզիկական մարզավիճակ ձեռք բերելը, մեկ այլ բան՝ խաղային լավ վիճակում լինելը»,-նշել է Կարպինը:
Հիշեցնենք, որ հայ հարձակվողն արդեն սկսել է մարզվել ընդհանուր խմբի հետ:
Նյութի աղբյուր՝ http://lurer.com/?p=128624&l=am
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



