Վիկտորիա Բեքհեմը երկրպագուներին ցուցադրել է իր «Five Years-The Victoria Beckham Fashion Story» վավերագրական ֆիլմի առաջին կադրերը, որում աստղը պատմում է դիզայներական իր հաջողակ կարիերայի մասին: Սարա Ջեսիկա Փարքերը ներկայացրել է կոշիկների իր առաջին հավաքածուն՝ SJP, որը ներշնչված է իր հերոսուհի՝ Քերրի Բրեդշոուի կերպարից: Հայտնիները հաճախակի են որոշում փոխել իրենց գործունեության բնագավառը, և նրանց ընտրությունը ավելի հաճախ կանգ է առնում նորաձևության ոլորտի վրա:
Վիկտորիա Բեքհեմ



Վիկտորիա Բեքհեմի պատմությունը շատ վառ օրինակ է նրա, թե ինչպես կարելի է ոչ միայն փոխել գործունեության բնագավառը, այլև անհավանական հաջողությունների հասնել: Ներկայումս քչերն են հիշում, որ British Fashion Awards կարծիքով 2011թ.-ի լավագույն դիզայները Spice Girls խմբի անդամն էր: Վիկտորիան նույնպես չի սիրում հիշել այդ ժամանակները՝ խոստովանելով, որ երգեցողությունը նրա տարրերքը չէ, իսկ ահա նորաձևությունը այն ոլորտն է, որտեղ նա ցանկանում է առաջ ընթանալ: Վիկտորայի ապրանքանիշի գոյատևման 5 տարիների ընթացքում նրա երկրպագուների շարքում հայտնվեցին Եվա Լոնգորիան, Հայդի Քլումը, Ժիզել Բունդհենը և տասնյակ այլ աստղեր:
Գվեն Ստեֆանի



No Doubt խմբի մենակատար Գվեն Ստեֆանին իր L.A.M.B. ապրանքանիշի գործունեությունը սկսել էր 2004թ.-ին: Երգչուհի-դիզայները խոստովանում է, որ նորաձևության ոլորտը նրա հոբբին է: Յուրօրինակ հավաքածուներ ստեղծելու համար նրան ոգեշնչում է ճապոնական Հարայուկի շրջանի դպրոցականների ոճը: «Ես ցանկանում են այնպիսի հագուստ ստեղծել, որն ինքս կկրեմ, ես չեմ ցանկանում նոր Վիվիեն Վեսթվուդը դառնալ: Իմ հագուստները բարձր նորաձևության համար չեն, այլ առօրյայի համար»,- ասում է Գվենը: Բացի L.A.M.B. ապրանքանիշից՝ դիզայները թողարկում է նաև օծանելիքներ:
Սարա Ջեսիկա Փարկեր


Դերասանուհին, որոշելով ետ չմնալ իր կոլեգաներից, ի վերջո ստեղծեց նորաձևության իր ապրաքանիշը՝ Bitten: Նրա ստեղծած հագուստը հասանելի է բոլորին, քանի որ առաջարկվող գները չեն անցնում 20 դոլարը: Ապրանքանիշի կարգախոսն է՝ «Նորաձևությունը շքեղություն չէ, այլ իրավունք»: Այս սեզոնին դերասանուհին իր երկրպագուներին ներկայացրել է կոշիկների իր առաջին հավաքածուն, որն, անկասկած, մեծ հաջողություն կունենա, քանի որ Սարային ոգեշնչել է նրա հանրահայտ կերպարը՝ «Սեքսը մեծ քաղաքում» սերիալի գլխավոր հերոսուհին Քերրի Բրեդշոուն:
Նիքոլ Ռիչի


Նիքոլ Ռիչի հայտնի է դարձել Փերիս Հիլթոնի հետ ընկերությունից և սկանդալային պատմություններից հետո: Անցել են տարիներ, և նա փոխել է իր ոճը, ամուսանցել և երեխաներ ունեցել և ստեղծել իր ապրանքանիշները՝ House of Harlow 1960 և Winter Kate: Նախկին սկանդալային աստղի տաղանդը ըստ արժանվույն գնահատել են և՛ ոլորտի մասնագետները, և՛ նրա ընկերները:
Մերի-Քեյթ և Էշլի Օլսեն


Քույրերն արդեն շատ երկար ժամանակ է, ինչ չեն հայտնվել էկրաններին, սակայն իրենց երկրպագուներին ուրախացնում են The Row և Elizabeth and James ապրանքանիշների հավաքածուներով: Առաջինն անվանված է Savile Row փողոցի պատվին, իսկ երկրորդը՝ դիզայներների եղբոր և քրոջ պատվին: Երկու ապրանքանիշներն արտահայտում են բոհեմա-բուրժական ոճ, որն օգնում է Մերի-Քեյթ և Էշլի Օլսեններին հաճախակի գրավել ամենանորաոճ աստղերի ցուցակը:



