Տևական դադարից հետո ArmStar.am-ը վերսկսում է Աստղերը ֆեյսբուքում իր մշտական էջը:
Հայտնիներին կարելի է տեսնել հասարակական վայրերում ու տարբեր միջոցառումների ժամանակ, երբեմն նրանք անհասանելի են, լինում են դեպքեր, որ անգամ հրաժարվում են երևալուց ու հարցազրույց տալուց:
Անկախ նրանից` ինչպես աստղերը կներկայանան մամուլում, կա մի վայր, որտեղ նրանք մաքսիմալ անկեղծ են: Ֆեյսբուքի սեփական էջում հրապարակվում են ամենակենցաղային հարցերից մինչև քաղաքական դիրքորոշումներ:
Այս շաբաթ ևս ArmՏtar.am-ի աչքից չեն վրիպել սոցցանցում ամենաակտիվ հայ հայտնիները:
Փաստորեն շաբաթը այդքան էլ հաջող չի սկսվել դերասանուհի Լիլի Էլբակյանի համար: Դերասանուհին վրդովված երևանյան ցրտից ահա թե ինչպիսի գրառում է արել իր ֆեյսբուքյան պատին:
« BAyc aseq vor anmardkayina erku amisa arden ete voch avel vor mer tan jrery sarel en u chi bacvum , chem haskanum inch anem Dubay gnaci hima ur gnam » ((
Մինչ Լիլի Էլբակյանը մտածում է՝ ինչպես հալեցնել իրենց տան սառցակալած խողովակները, կամերային թատրոնի դերասանուհի Անի Լուպեն վայելում է եգիպտոսյան տաք արևը, արևայրուք ստանում ծովափին և մեղմ ասած 'ջիջիլ' գցում` կիսվելով իր ամենատաք լուսանկարներով:

Սյուզի Մելիքյանը ևս արտերկրում է, սակայն, ի տարբերություն Անի Լուպեի, երգչուհին կարծես թե հանգստի կարիք չունի, և իր այցը Լոս Անջելես քաղաք ավելի շատ աշխատանքային է եղել:

Լոս Անջելես քաղաքից կարծես թե անակնկալների պակաս չի զգացվում: Երգչուհի Անի Քրիստին իր նոր ‘’փոքրիկի’’ լուսանկարով կիսվել է իր ֆեյսբուքյան ընկերների հետ:
Արի ու տես, որ միայն արտերկրում ապրող հայ հայտնիների կյանքը չէ, որ նորություններով լի է: ԱնուշիկԱլավերդյանը ևս նորություն ունի, այն էլ 6/8-ի տեսքով:
Սոնա Ռուբենյանի ֆեյսբուքյան պատը վերջին օրերին էլ ավելի է ակտիվացել, հավանաբար երգչուհին պատրաստվում է նոր աշխատանք ներկայացնել իր հանդիսատեսի դատին:
Հաղորդավարուհի Հերմինե Ստեփանյանը փնտրում է իրենց կողքի մուտքի անհայտ բնակչին և ուզում է նրանից շնորհակալություն հայտնել:
«Vagh@ gnalu em gtnem, mer hyurasenyaki pati het @ndhanur pat unecoghm koghqi mutqi bnakchin u asem MERCI LAV MUSICI HAMAR, u xndrelu em mi qich el bardrzacni dzayn@ :)))))))) Sirum em qez mer koghqi mutqi anhayt bnakich » :))))))
Վերջին շրջանում շատ ակտուալ է դարձել մեր երգիչ-երգչուհիների անվանական բրենդ հիմնելու, սեփական մարմնի վրա կրելու և ինչու չէ նաև այն գովազդելու սովորությունը: Այս առումով երգչուհի ԱնահիտՍիմոնյանը կարծես ևս չի ուզում հետ մնալ արտասահմանյան շոու բիզնեսի ներկայացուցիչներից:

Շարունակությունը` այստեղ