Կինոարվեստի գործիչները միշտ փորձել են ստեղծել այնպիսի հատուկ էֆֆեկտներ, որոնք անհնար է տեսնել իրական կյանքում: Տեխնոլոգիաները տարեցտարի կատարելագործվում էին՝ թույլ տալով ավելի տպավորիչ ֆիլմեր նկարահանել: Հանդիսատեսն ըստ արժանվույն է գնահատում ռեժիսորների ջանքերը, և ֆիլմերը հսկայական շահույթ են բերում:
«Ձգողականություն» (2013)
Նկարահանող անձնակազմը կարողացել է տիեզերական ճանապարհորդության անհավանական ռեալ պատկեր ստանալ, որի նմանը դեռևս չի հանդիպել ոչ մի այլ ֆիլմում: Հանդիսատեսը 3D և IMAX տեխնոլոգիաների շնորհիվ այնպիսի զգացողություն է ունենում, կարծես թե ընկղմվում է տիեզերական տարածության մեջ և սավառնում է աստղային երկնքով:
«Ո՞վ է դավել Ռոջեր ճագարին» (1998)
2D անիմացիաների համադրությունը կենդանի դերասանների հետ հնարավոր է եղել նաև 1998թ.-ից առաջ, բայց ոչ ոք դա այնքան հաջող կերպով չի օգտագործել, ինչպես Ռոբերտ Զեմեկիսը «Ո՞վ է դավել Ռոջեր ճագարին» ֆիլմում: Հենց այդ ժամանակ ռեժիսորն է առաջին անգամ օգտագործել կապույտ էկրանով ֆիլմեր նկարահանելու էֆֆեկտները: Թվում էր, թե այդ փորձարկումն անհաջողության է մատնված, բայց հիմա այն օգտագործվում է գրեթե բոլոր հոլիվուդյան ֆիլմերում:
«Տեմինատոր 2: Դատաստանի օրը» (1991)
Ջեյմս Քեմերոնի «Տեմինատոր 2» ֆիլմը դարձել է մինչև 1991թ.-ը ստեղծված ամենաթանկ ֆիլմը: Ամենադժվար CGI էֆֆեկտները ստեղծելու համար Քեմերոնը Industria Light & Magic ընկերությանը պատվիրել էր ստեղծել T-1000-ի հեղուկ մետաղը: Այդ փորձարկումը հեղափոխական էր կինոարվեստի պատմության մեջ:
«Քինգ Քոնգ» (1933)
Կապիկի մասին 1933թ.-ին նկարահանված ֆիլմի հատուկ էֆֆեկտները այսօր կարող են շատ հասարակ թվալ, բայց այս թվականների համար այն տառացիորեն հեղափոխական էր: Ֆիլմի ստեղծման համար շատ որակյալ կերպով օգտագործվեց «stop-motion» անիմացիան, որն էլ թույլ տվեց մեխանիկական կապիկին էկրանին զգացմունքներ արտահայտել և իրական բնավորություն ցույց տալ:
«Մատրիցա» (1999)
1999թ.-ին նկարահանված «Մատրիցա»-յի գաղտնիքը ոչ միայն նորագույն համակարգչային տեխնոլոգիաների կիրառման մեջ էր, այլև մարտաֆիլմի և գիտական ֆանտաստիկայի փիլիսոփայության հետ գեղեցիկ համադրության մեջ:
«Ավատար» (2009)
Չնայած, որ «Ավատար»-ի սցենարը բավականին հասարակ էր, բայց ոչ ոք չի կարող հերքել, որ Ջեյմս Քեմերոնը համադրել է 2000-ականների տեխնոլոգիաների էֆֆեկտները մի ամբողջական հրաշալի պատկերի մեջ և ապացուցել, որ 3D-ն հնարավորություն է տալիս «հայտնվել» ֆիլմում և քեզ զգալ նրա մի մասնիկը: Չի կարելի հերքել այն փաստը, որ «Ավատարը» դարձել է կինոյի պատմության կարևոր մասը:
«Յուրայի դարաշրջանի այգի» (1993)
«Տեմինատոր 2»-ն ապացուցեց, որ CGI էֆֆեկտները կարող են իրատեսական պատկեր ստեղծել, իսկ «Յուրայի դարաշրջանի այգին» ապացուցեց, համակարգիչների մասնագետները կարող են իրենց ձեռքն առնել հատուկ էֆֆեկտների արտադրությունը: Անհնար է նկարագրել, թե ինչ էր զգում հանդիսատեսը 1993թ.-ին, երբ էկրանին տեսնում էր իրական չափսերի կենդանի դինազավրեր:
«Աստղային պատերազմներ» (1977-1983)
«Աստղային պատերազմներ» օրիգինալ եռապատումը ոչ միայն փոխել է էֆֆեկտների, այլև ողջ կինոարվեստի պատմությունը: Ջորջ Լուկասի ֆիլմերն այնպիսի ահռելի շահույթ բերեցին, որի մասին Հոլիվուդի հաշվապահները անգամ չէին կարող երազել: Այլմոլորակայինների և տիեզերական պատերազմների ստեղծողները կազմավորեցին առաջին ամենամեծ հոլիվուդյան էֆֆեկների ընկերությունը՝ Industrial Light & Magic-ը, որը մինչ օրս բարեհաջող աշխատում է:



