Tert.am-ը գրում է.

ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանն այսօր կայացած ասուլիսին հայտարարեց, որ ֆինանսների նախարարությունը ոչ միայն կրում է պարտադիր կուտակային կենսաթոշակների համակարգի գործարկման պատասխանատվությունը, այլև չափազանց հպարտ է, որ մասնակից է այդ բարեփոխմանը:

«Ինչպես իմ գործընկերն է ասել, ես ևս չափազանց հպարտ եմ, որ մասնակից եմ այս բարեփոխմանը»,-ասաց նա՝ նկատի ունենալով Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին, ով ևս հպարտություն էր հայտնել այդ առթիվ:

Նախարարը նաև տեղեկացրեց, որ ինքն արդեն ընտրել է կուտակային ֆոնդի իր կառավարչին. «Ես այո, ընտրել եմ իմ կառավարչին, դա իմ գաղտնիքն է, չեմ ասի, որ գովազդ չլինի. ընտրել եմ միջին ռիսկայնությունը»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել