Դալման դարձել է բոլորիս կիրակի օրվա հանգստի ուղեկիցը:
Հատկապես էս ցուրտ օրերին, քանի որ Երևանում պակասում են հետաքրքիր վայրերը, օրինակ, ձմեռային այգին, շատերս` հատկապես տղամարդիկ, նախընտրում ենք «հանգստաանալ» Դալմայի տաք շենքում. հա՛մ ուտելիք կա, հա՛մ կինոդահլիճ, հա՛մ երեխեքին կարող ես «ի պահ հանձնել» խաղասրահում, հա՛մ կարող ես կնոջդ «ի պահ հանձնել» այնտեղի բուդիկներում... մի խոսքով, տղամարդու հանգստի համար հիասքանչ վայր է Դալման:
Բայց այդ հիասքանչ պլյուսների մեջ Դալման ունի մի ՄԵԾ մինուս. ինտերնետը շատ վատ է` վայ -ֆայը էլի, կամ ընդհանրապես գոյություն չունի, բայց ախր Դալմա գնալուց 10 րոպեով չես գնում է, ու լիքը մարդիկ ինտերնետի կարիք են ունենում այն ժամանակ, երբ այնտեղ են գտնվում ու, իհարկե, հանդիպում են ինտերնետ ունենալու գերխնդրին.....
Հիմա հարց. հարգելի Դալմայի ղեկավարություն, էդքան ծախսերի մեջ մի լավ ինտերնետ ունենալու ծախսը, ինձ թվում է, ձեր աչքին չի երևա: Ինձ թվում է՝ ինտերնետի առկայությունը էլ ավելի կավելացնի ձեր հաճախորդների քանակը:
Հ.Գ. Մեր մեջ ասած, Դալմայի կառավարիչը (տերը չէ) շատ լավ մենեջեր ա, հետաքրքիր միջոցառումներ ա կազմակերպում ու մարդկանց ժամանակը հետաքրքիր ա դարձնում (ես Ամանորին եմ ականատես եղել):



