Tert.am-ը գրում է.
«Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի որոշ դրույթները ժամանակավորապես կասեցնելու վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշման մասին «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Անահիտ Բախշյանն այսօր կայացած ասուլիսին կարծիք հայտնեց, թե ՍԴ-ն ստիպված էր ինչ-որ վճիռ կայացնել, ուստի ընդամենը երկու ամսով կասեցրեց օրենքի որոշ դրույթների կիրարկումը:
«Կառավարությունն արդեն լուրջ հաշվարկ ունի այդ գումարների հեռանկարների հետ, նկատի ունի, որ այդպիսի գումարներ լինելու են, հենց դա ինձ հուշում է ասել, որ ՍԴ-ն դժվար թե հակասահմանադրական ճանաչի։ Դա նշանակում է, որ ինքը Կառավարության ոտքի տակի հողն է տանում»,- ասաց նա:
Վերջինիս խոսքով՝ Կառավարությունը Նախագահին վստահեցրել է, որ պարտադիր կուտակայինը շատ շահեկան համակարգ է, մինչդեռ Նախագահի ընտանիքի և Կառավարության ոչ մի անդամ օրենքի կամավոր մասով մուծում չի արել մինչ այժմ. «Իրենք այդ կամավոր մասին տեր չեղան, հետևաբար իրենք էլ չունեն վստահություն, որ այդ գումարները հետ կստանան»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



