
Տեխնոլոգիապես զարգացած «Google Glass» ակնոցները լայն հնարավորություններ են ընձեռում սպառողին, սակայն մի շատ կարևոր բացթողում ունեն. դրանք տեսողության համար ոչ մի օգտակարություն չունեն:
Այս երեքշաբթի «Google»-ը մեկ քայլ առաջ է շարժվել` առաջարկելով տիտանիումից շրջանակներով և, ըստ նախասիրության, թափանցիկ կամ գունավոր ապակիներով ակնոցներ: Ապակիները (+4-ից մինչև -4 օպտիկական ոսպնյակներով) կարտադրվեն ու դրանց գինը կաճի ևս 225 դոլարով` ավելանալով «Google Glass» ակնոցների 1500 դոլար օրիգինալ արժեքին: Ակնոցների արտադրման գործին աջակցում է VSP օպտիկական առողջապահության ապահովագրության ընկերությունը:
Այժմ արդեն հնարավոր է ընտրել ու պատվիրել ձեր նախընտրությամբ ու ճաշակով շրջանակներով «Google Glass» ակնոցներ:
Չնայած ակնոցներն այսօր սահմանափակ քանակությամբ են արտադրվում, սակայն Google ընկերությունը ծրագրում է արդեն 2014թ.-ի վերջին արտադրանքը հասանելի դարձնել սպառողների ավելի լայն շրջանակի:
![]() |
![]() |
![]() |







