Զարգացող երկրների մեծ մասում բազում երեխաներ շահագործվում են իբրև էժան աշխատուժ: Այս անմեղ երեխաները աշխատանքով ծանրաբեռնված լինելու և ֆինանսական միջոցների սակավության պատճառով չեն կարողանում կրթություն ստանալ: Նրանք զրկված են անհոգ մանկությունից: Աշխարհի տարբեր երկրներում բազմաթիվ օրենքներ կան, որոնք միտված են արմատախիլ անել այս արատավոր երևույթը, սակայն դրանք բավականաչափ արդյունավետ կերպով չեն գործադրվում: Այս մանուկները տուժում են հարուստների ժլատության և իրենց սեփական ծնողների անտարբերության հետևանքով: Ծայրահեղ աղքատության և դպրոցների բացակայության պատճառով ծնողներն իրենց երեխաներին ուղարկում են գործարաններ իբրև էժան աշխատուժ: Այս հոդվածում զետեղված են սարսափելի լուսանկարներ, որոնցում պատկերված է սարսափելի իրականությունը: Այս լուսանկարները կօգնեն մեզ ավելի լավ գիտակցել, թե ինչպիսի հասարակության մեջ ենք ապրում, ինչպես նաև պայքարել հանուն երեխաների իրավունքների պաշտպանության:
Հմուտ լուսանկարիչ Լյուիս Հայնեն իր լուսանկարչական աշխատանքներում պատմում է դառը իրականությունը, որ տիրում էր Ամերիկայում Մեծ ճգնաժամի տարիներին: Նրա ամենահայտնի ստեղծագործություններից է «Աղջիկները գործարանում» լուսանկարը:
Հրեշտակը դժոխքում
GMB Աքաշը Բանգլադեշի ամենահայտնի լուսանկարիչներից է: Նա տարիներ շարունակ մասնակցել է մի շարք վավերագրական նախագծերի: Ըստ նրա՝ երեխաների շահագործումը առաջանում է աղքատության, քաղցի և տգիտության պատճառով: Աշխատանքի ընթացքում երեխաները ենթարկվում են ֆիզիկական և հոգեբանական ճնշումների: Թեպետ երեխաների շահագործման հարցը մշտապես քննարկումների առարկա է, այս ոլորտում որևէ զգալի առաջխաղացում չկա:
Աֆղան երեխաների աշխատանքային ստրկությունը
Լուսանկարիչ Չին Մին Չանգը լուսանկարների շարք է ստեղծել, որում անդրադառնում է աֆղան երեխաների շահագործման ցավոտ թեմային:
Ցավալի իրականություն
Այս լուսանկարչի լուսանկարներում արտացոլված է ցավալի իրականությունը: Թոմաս Թեմն իր ազդեցիկ լուսանկարների միջոցով իր բողոքի ձայնն է բարձրացնում երեխաների շահագործման դեմ: Ստորև ներկայացված է նրա ամենահաջողված լուսանկարներից մեկը:
Ֆիլիպինների ոսկին
Ֆիլիպինները աշխարհում 18-րդ տեղն է զբաղեցնում ոսկու արդյունաբերության մակարդակով: Ֆիլիպինների ոսկու հանքերում երեխաների աշխատուժ է օգտագործվում: Ֆիլիպինցի լուսանկարիչ Լարի Փրայսն իր ստեղծագործություններում հաճախ է անդրադառնում երեխաների շահագործման թեմային: Ֆիլիպինցի երեխաները հանքերում հսկայական քարեր են տեղափոխում, թունավոր քիմիական նյութերի ձեռք տալիս, մի խոսքով, կատարում են չարքաշ աշխատանք, ինչը վտանգավոր է նրանց առողջության համար:
Լուսանկարիչ Մեթ Մոյերը նույնպես փորձում է լուսանկարչության միջոցով մարդկանց ուշադրությունը հրավիրել երեխաների շահագործման խնդրի վրա: Այս փխրուն երեխաները զբաղվում են աղյուսի մշակմամբ: Ով գիտե, թե էլ ինչ դժվարություններ են սպասվում այս երեխաներին, ովքեր անգամ երազել չեն կարող անհոգ մանկության մասին:









