1in.am-ը գրում է.

Շվեդիայի բնակիչը ջերմ ընդունելություն է ցուցաբերել երիտասարդին, որը փորձել է թալանել նրա բնակարանը: Թոմաս Հոլմբերգը պոտենցիալ հանցագործին սուրճ է հյուրասիրել այն բանից հետո, երբ անձամբ է նրան ներս հրավիրել: Այս մասին հայտնում է The Local-ը:

Հաղորդվում է, որ 21-ամյա կողոպտիչը փորձել է Հոլմբերգի և նրա կնոջ բնակարան ներխուժել կեսգիշերին: Տանտերն աղմուկ է լսել և գնացել տեսնելու, թե ինչ է եղել: Նա տեսել է, որ պատշգամբում անծանոթ մարդ է կանգնած, որից հետո ներսից բացել է դեպի պատշգամբ տանող դուռը:

Տան տերը երիտասարդին մինչև խոհանոց է ուղեկցել և նրան սուրճ առաջարկել: «Նա դժբախտ տեսք ուներ և սառած էր, այդ իսկ պատճառով ես որոշեցի, որ սուրճը նրան չէր խանգարի»,- պատմել է շվեդը: Գողը համաձայնել է հյուրասիրությանը, ներողություն խնդրել գողության փորձի համար և խմել սուրճը՝ սպասելով ոստիկանությանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել