Lurer.com-ը գրում է.
«Ուդառ» կուսակցության առաջնորդ Վիտալի Կլիչկոն Ազարովի հրաժարականը հաղթանակի մի փոքր մասն է համարել: Այս մասին հայտնում է UNIAN-ը:
«Ազարովի հրաժարականը մեզ ասում է, որ մենք կարող ենք հաղթանակի հասնել՝ հիմնվելով մեր երկրի համար պայքարի արդար մղումով: Ուկրաինացիների հաղթանակի գործընթացը մեկնարկել է Ազարովի կառավարության հրաժարականով: Մայդանն ու Ուկրաինայի քաղաքացիները հասան դրան, և սա դեռ սկիզբն է»,-ասել է Կլիչկոն:
Նա նաև նշել է, որ հունվարի 16-ի օրենքների չեղյալ հայտարարումը չնայած փոքր, բայց կարևոր քայլ է:
Հիշեցնենք, որ «Ուդառ» կուսակցությունը պնդում է վերականգնել 2004 թվականի Սահմանադրությունը, որի դեպքում իշխանությունը մեկ անձի ձեռքում չի կենտրոնանա:
Նյութի աղբյուր՝ http://lurer.com/?p=128619&l=am
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



