Խեղճ կատուն անտուն է մնացել միայն նրա համար, որ սխալ ընկերների հետ է շփվել:
«The Daily Mail»-ը գրում է, որ Նիգերիայի Լաֆա քաղաքում տերը յոթամյա կատվին
 լքել է այն բանի համար, որ վերջինս միասեռական է եղել: Միջին տարիքի կինը պնդում է, որ իր կատուն անբնական սեռական վարքագիծ է ցուցաբերել` շփվելով միայն արու կատուների հետ ու խուսափելով էգերից: 

Out on his own: A woman in Nigeria has disowned her cat because she believes hes gay (file image)

Կնոջ հարևանները նշել են, թե կատուն ոչինչ չի անում, որպեսզի նպաստի իր տեսակի բազմացմանը:
Բուլ անունով այս կատվի տերը, ում անունը չի նշվում, պնդում է, որ կենդանու պահվածքը դեմ է բնության օրենքներին, ու այդ իսկ պատճառով նրան դուրս է շպրտել տնից: Նա ասում է, որ բոլոր նրանք, ովքեր կցանկանան համասեռամոլ կատու խնամել, կարող են վերցնել նրան: 

Ոչ ոք չի վերցրել կատվին, սակայն բոլորը հետաքրքրվելով, ցանկանում են տեսնել կենդանուն ու այս դեպքի մասին կատակներ ու հումոր են անում:
Ինչևէ, պետք է նշել, որ կատուն առաջինը չէ, որ լքվել է նույնասեռական լինելու մեղադրանքով: 2013թ.-ին Թենեսիում մի տղամարդ իր շանը կենդանիների խնամքի կենտրոն է ուղարկել այն բանից հետո, երբ կասկածել է նրա նույնասեռական լինելուն:
Ինչևէ, շան բախտը բերել է, քանի որ ընդամենը մի քանի ժամ հետո նրան իր խնամքի տակ է առել նրա նոր տերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել