Armnewstv.am-ը գրում է.
Ուկրաինայում հարաբերական հանգիստ է: Կատարվել է ընդդիմության պահանջներից մեկը` վարչապետը հրաժարական է տվել, լուծարվել է կառավարությունը: Ընդդիմությունը քննարկում է նոր կառավարության կազմի ձևավորման հարցը Ընդդիմության ղեկավարները պահանջում են լրիվ իշխանափոխություն և չէին ծրագրել պաշտոններ զբաղեցնել Յանուկովիչի նախագահության ժամանակ: Այսօր ուկրաինական ռադան նորից հավաքվելու է` քննարկելու ընդդիմության ևս մեկ պահանջը` համաներման հարցը: Ուկրաինայի իշխանությունների զիջումներն արժանացել են միջազգային հանրության ուշադրությանը: Ուկրաինական հարցը քննարկվել է Ռուսաստան-Եվրամիություն գագաթնաժողովի ժամանակ:
Ռուսաստանի նախագահը նշել է, որ Մոսկվան չի վերանայի էներգետիկ և ֆինանսական պայմանավորվածություններն Ուկրաինայի հետ, եթե երկրում իշխանության գա ընդդիմությունը: Հայտարարությունը Պուտինն արել է` պատասխանելով արևմտյան լրատվամիջոցների տարածած տեղեկություններին, որոնց համաձայն Ռուսաստանը մտադիր է հրաժարվել Ուկրաինային 15 միլիարդ դոլարի վարկ տրամադրելուց վարչապետ Նիկոլայ Ազարովի հրաժարականից հետո: Ուկրաինայի իշխանություններն արժանացել են Եվրամիության ու ԱՄՆ-ի ղեկավարների գովասանքներին: Նրանք ողջունել են ուկրաինական իշխանությունների վերջին որոշումները և կոչ արել շարունակել բարեփոխման գործընթացը:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ



