Life.panorama.am-ը գրում է.

Այսօր հիմնականում քեֆ-ուրախության երգեր են. Նարեկ Բավեյան

Life.panorama.am-ի այսօրվա զրուցակիցը  Նարեկ Բավեյանն է: Երգիչ, ով այս հղփացած դարում ինձ զարմացրեց ու հիացրեց իր ինքնաքննադատական մոտեցումով, և, կարելի է ասել՝ համեստությամբ… Փաստորեն, իսկապես, մարդկային որակը մասնագիտության հետ կապ չունի… 

Ինչո՞վ եք այժմ զբաղված:

- Ես, Սերժոն և երիտասարդ ռեփեր Արշոն նոր երգ ենք պատրաստել, հիմա զբաղված ենք այդ երգի տեսահոլովակի նկարահանման աշխատանքներով: Շատ գեղեցիկ, երիտասարդական երգ է՝ առաջին սիրո թեմայով:

Փաստորեն տարին լավ եք սկսել… Իսկ ստեղծագործական առումով ինչպիսի՞ն էր ձեզ

համար 2013 թվականը:

- Շատ լավ: 2013-ի վերջին ամիսներին ներգրավված էի ու աշխատում էի մի նախագծի վրա, որը շուտով կյանքի կկոչվի: Խոսքս «Սիրո կամուրջ» մյուզիքլի մասին է: Գլխավոր դերակատարներից մեկն եմ: Ներկայացնում եմ բացասական կերպար, ինչն ինձ համար շատ հետաքրքիր է:

-  Ինչո՞վ է հետաքրքիր: Ձեզ նմա՞ն է կերպարը…

-  Ոչ, ես ինձ չեմ համարում բացասական ու փողից հոռացած մարդ, ինչպիսին մյուզիքլի Նարեկն է: Պարզապես հետաքրքիր է մարմնավորել մի կերպար, որն ինձանից իրականում շատ հեռու է ու դրանով իսկ դժվար: Բայց փորձում եմ, աշխատում եմ, ու, կարծես թե, ստացվում է…Այնպես որ, 2013-ը ինձ համար ամենաշատը հենց դրանով էր կարևոր: Մյուզիքլը նորություն է, նոր հետաքրքիր աշխատանք, բոլորովին այլ մթնոլորտ, որտեղ ինձ շատ լավ եմ զգում որպես արտիստ. և երգում եմ, և որպես դերասան եմ հանդես գալիս, և պարում եմ…

Իսկ ե՞րբ կլինի պրեմիերան:

- Առաջին երեք ներկայացումները լինելու են փետրվարի 7,8,9-ին…

Նարեկ, մենահամերգի մասին մտածո՞ւմ եք:

- Երազում եմ, ոչ թե մտածում… Բայց այնքան բարդ է Հայաստանում դա իրականացնել…

Ինչո՞ւ: Ի՞նչն է պատճառը, որ մեր երգիչները երկար տարիներ այդ ոլորտում լինելով՝ չեն կարողանում մենահամերգ ունենալ… Թեև կան այնպիսիք, որ մի քանի ամիս երևալուց հետո մենահամերգ են տալիս…

- Պետք է քո երգացանկում կոմերցիոն բնույթի երգեր ունենաս, որոնց համար շատերն այսօր համերգ են գնում ու լսում… Դրանք հիմնականում քեֆ-ուրախության երգեր են, մեծամասամբ  6/8, կամ ուղղակի թեթև, անիմաստ շարժումներ առաջացնող պարելու երգեր… Այնպես չի, որ ես նման երգեր չունեմ, ես նույնպես ունեմ, բայց դրանք իմ երգացանկի շատ փոքր մասն են կազմում՝ երևի 2-3 հատ: Այդքանով մենահամերգ չես տա…Իսկ իմ հիմնական երգացանկով շատ դժվար է մենահամերգ ունենալ, կամ էլ պետք է լինի փոքրիկ ակումբային դահլիճում… Իսկ մեծ բեմերի համար երևի երկար տարիներ են պետք, որպեսզի երգիչը, ունենալով ոչ կոմերցիոն երգացանկ, կարողանա դահլիճ լցնել…

-Բայց առանց այդ համերգների ինչպե՞ս պետք է գումար աշխատել: Չէ՞ որ ձեր աշխատանքը հենց երգելն է:

- Եթե ուշադիր եք եղել այսօրվա երգերի թեմաներին, հիմնականում ծնունդներն են, կնունքները, շնորհավորանքը, քավորն ու հարս ու փեսան… Չգիտեմ, արդեն մնում է լիմուզինի մասին երգեն… Այ դա է գումար աշխատելու միջոցն ու թեման…

Իսկ դուք այլ վայրերում երգո՞ւմ եք:

- Այո, ակումբում եմ աշխատում…

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել