apples-1986-clothing-collection-1-e1340039514471

Apple-ը միշտ զարմացնում է իր երկրպագուներին շուկա հանելով հիանալի սարքեր ու դրանց համար աքսեսուարներ: Եվ կարծես արդեն դժվար է, գուցե անհնար, զարմացնել ընկերության երկրպագուներին: Բայց 1986-ին Apple-ին հաջողվեց զարմացնել ամբողջ աշխարհին:

1984 թվականի հունվարի 24-ին ընկերությունը ներկայացրեց իր առաջին անձնական համակարգիչը`Macintosh 128K-ն: 2 տարի հետո ընկերությունը թողարկեց մի շատ հետաքրքիր կատալոգ: Կատալոգը կոչվում էր Apple Collection 1986″: Այս կատալոգում ներկայացված չէին ընկերության համակարգիչները, ինչպես շատերը մտածեցին: Չնայած կատալոգում տեղ գտան նաև նրանք, սակայն հիմնական ուշադրությունը հատկացված էր հագուստներին, հագուստի պարագաներին և այլ բազում-բազմազան պարագաներին, որոնց կապը տեխնիկայի հետ դժվար է նկատել: 
Հագուստի տեսականին հատկապես արժանի է հիշատակման: Շորերը ունեին խայտաբղետ գույներ, ինչը այդ ժամանակներին բնորոշ չէր: Դժվար է պատկերացնել Սթիվ Ջոբսին այս հագուստի պրեզենտացիան վարելիս:
Ահա և մի քան նկար վերոհիշյալ կատալոգից:
Շարունակությունն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել