1  Եռոտանի տղամարդը սիրահարվել էր եռոտանի կնոջը
9 странных историй любви... с объяснениями!

Բլանշ Դյուման ծնվել է 1800թ.-ին որոշ պաթոլոգիաներով. նա ուներ երեք ոտք, չորս կուրծք և երկու հեշտոց: Կարելի էր կարծել, թե դրանք անհաղթահարելի խնդիրներ են անձնական կյանքի համար, բայց ամենևին ոչ: Դյուման հայտնի էր որպես Եռոտանի կուրտիզանուհի: Նա մի անգամ լսում է Խուան Բապտիստա դո Սանտոսի մասին, ով նույնպես ուներ երեք ոտք և երկու առնանդամ: Դյուման պնդել էր, որպեսզի կազմակերպվի նրանց հանդիպումը, իսկ մնացածը մենք կթողնենք Ձեր երևակայությանը:  


 2  Կինն ամուսնացել է այն տղամարդու հետ, ով կուրացրել էր նրան
9 странных историй любви... с объяснениями!

1959թ.-ին Նյու-Յորքի բնակիչ Բերտ Պուգաչը հանդիպում էր Լինդա Ռիսսի հետ: Երբ նա իմացել էր, որ տղամարդը կին և երեխա ունի, խզել էր կապերը նրա հետ: Բերտը, լինելով հուսահատ և զայրացած վիճակում, մարդկանց է վարձում, որոնք հատուկ լուծույթ են լցնում կնոջ երեսին, որի արդյունքում նա կուրանում է: Դեպքերին հետևում է սկանդալային դատական գործընթացը: Բերտին դատապարտում են 15 տարվա ազատազրկման: Այդ տարիների ընթացքում զույգն անդադար նամակագրվում էր, իսկ բանտից դուրս գալուց հետո՝ 1974թ.-ին, Բերտն ամուսնանում է Լինդայի հետ: Լինդան մահացավ 2013թ.-ին, բայց մինչ այդ նրանք միասին գիրք էին հրատարակել և նկարահանվել ֆիլմում, որը կոչվում էր «Խենթ սեր»:


 3  Տղամարդը սեքսով է զբաղվել 1000 ավտոմեքենաների հետ
9 странных историй любви... с объяснениями!

Այս տղամարդը շատ տարօրինակն է, քանի որ նա սիրում է սեքսով զբաղվել մեքենայի ետևի նստատեղի հետ: Էդվարդ Սմիթն ասում է, որ նա բազմաթիվ մեքենաների հետ է սիրային հարաբերությունների մեջ եղել, բայց հիմա ընտրել է իր միակին և չի դավաճանում նրան: Հավանաբար նա տառապում է առարկայաֆիբիայով, որի դեպքում մարդիկ սիրահարվում են անշունչ առարկաներին:


 4  Կինն ամուսնացել է այն տղամարդու հետ, ով սպանել էր նրա երկվորյակ քրոջը
9 странных историй любви... с объяснениями!

Վիկտոր Չինգոլանին և Էդիտ Կասասը սիրում են միմյանց և արդեն ամուսնացել են, բայց ինչո՞ւ է հարսնացուի ընտանիքն այդքան վշտացած: Քանի որ 2010թ.-ին Վիկտորը մեղավոր էր ճանաչվել Էդիտի երկվորյակ քրոջ սպանության մեջ: Դեռևս 20 տարեկանը չբոլորած մոդել Ջոաննայի սպանությանը մասնակցելու, նրա գլխին երեք անգամ կրակելու համար Վիկտորը դատապարտվել է 13 տարվա ազատազրկման: Սիրահարներն այդ դեպքից հետո չեն խզել իրենց հարաբերությունները և ցանկանում են ամեն կերպ ապացուցել Վիկտորի անմեղությունը: «Էդիտը մեղավոր է դավաճանության մեջ»,- ասում է աղջկա մայրը:

 

 5  Երկվորյակ եղբայրներն ամուսնացել են երկվորյակ քույրերի հետ և երկվորյակ երեխաներ են ունեցել
9 странных историй любви... с объяснениями!

Քրեյգ և Մարկ Սանդրես եղբայրները հանդիպել էին Դիանա և Դարլին Նետտերմեյեր քույրերին երկվորյակների փառատոնին՝ Օհայո նահանգում: Նրանք սիրահարվեցին միմյանց և ամուսնացան, ապա իրար կողք-կողքի տներ գնեցին: Հետագայում Դիանան և Քրեյգը երկվորյակ որդիներ ունեցան, իսկ Մարկն ու Դարլին՝ երկվորյակ աղջիկներ:


 6  Կինն ամուսնացել է դելֆինի հետ
9 странных историй любви... с объяснениями!

Ահա Շերոն Տենդլերը և նրա ամուսինը՝ Սինդին: Սինդին դելֆին է: Սա առաջին ամուսնությունն է մարդու և դելֆինի միջև: Տիկին Տենդլերը խելահեղ միլիոնատեր է, ով հանդիպել էր Սինդիին 1990-ական թվականերին և երկար տարիների ընթացքում խնամել էր նրան: Սինդին և Շարոնը վերջապես ամուսացան 2005թ.-ի դեկտեմբերի 28-ին: Դժբախտաբար, Սինդին անցյալ տարի մահացավ:

Իսկ դուք գիտեի՞ք, որ վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ սիրահարվածության զգացողությունը նման է խենթության վիճակին: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել