Lurer.com-ը գրում է.

Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանն առաջին անգամ ԱՄԷ-ում ուսումնամարզական հավաք անցկացնող մոսկովյան թիմի կազմում առաջին անգամ մարզվել է ընդհանուր խմբի հետ:

Հիշեցնենք, որ Մովսիսյանը «Զենիթի» դեմ խաղում ստացած ծնկի վնասվածքից հետո մարզում էր անհատական ծրագրով, իսկ այժմ ապաքինվել է: Այս մասին տեղեկացնում է Чемпионат.com-ը:

Ինչպես նշել է ակումբի բժշկական դեպարտամենտի ղեկավար Միխայիլ Վարտապետովը, Մովսիսյանի համար այսօրվա մարզումները կլինեն մասամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել