Եռյակ է ծնվել, երեքն էլ աղջիկ ենArmnewstv.am-ը գրում է.

Եվա- Գաբրիելա -Մարիամ եռյակը օրեր առաջ է ծնվել: Եռյակ ունենալու լուրը մոր համար սկզբում` սառը ցնցուղ է եղել, շոկ, հետո վերածվել անսահման ուրախության: Անուշը լավ է հասկանում փոքրիկներին խնամելու դժվարությունը: Հիվանդանոցում բուժքույրերն են օգնում, տանն էլ, համոզված է, տատիկները կօգնեն: Բացի այդ եռյակին տանը սպասում է Անուշի առաջնեկը` որդին: Եռյակի 3-ամյա եղբայրը մայրիկին խոստացել է` հոգատար լինել քույրիկների նկատմամբ:

Փոքրիկները ծնվել են ժամկետից մեկ շաբաթ առաջ, կշռում են 2 կգրամից ավելի: Վիրահատությունն անցել է առանց բարդությունների: Մայրն էլ, փոքրիկներն էլ լավ են զգում:

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել