Tert.am-ը գրում է.
Առողջապահության նախարարությունը 2013թ. միայն շինարարության ոլորտում նախորդ տարի գրանցել է 1 մլն. 650 հազ. ԱՄՆ դոլարին համարժեք դրամի չափով խնայողություն: Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարեց Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը և ընդգծեց, որ այդ խնայված գումարներով մարզերում հիվանդանոցներ են կառուցելու:
«Այս տարի ևս 6 ամբուլատորիաներ կկառուցվեն, որոնցից միայն մի քանիսը Տավուշում, Ճամբարակի հիվանդանոցը կվերակառուցվի, տասը շտապօգնության մեքենաներ կվերանորոգենք ու կտրամադրենք հեռավոր մարզերի մեր ամբուլատորիաներին»,-ասաց նա:
Անդրադառնալով 2014թ-ի գերակա խնդիրներին, Դերենիկ Դումանյանը նշեց, որ դրանցից առաջինը համարում է ոլորտում կոռուպցիոն ռիսկերի կրճատումն ու բուժսպասարկման որակի բարձրացմանն ուղղված միջոցառումները:
«Դրա համար նախապատրաստական որոշակի միջոցառումներ իրականացրել ենք արդեն նախորդ տարի: 2013-ի որոշակի չափով կրճատվեց ստվերը, եթե 2010-ին մուտքերը կազմել էին 10 մլրդ դրամ, ապա նախորդ տարի՝ 31 մլրդ դրամ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



