Մի վատ բան ասե՞մ` կապված պարտադիր կուտակայինի մասին օրենքը կասեցնելու ՍԴ որոշման մասին: Ուրեմն, սենց մի նրբություն կա. եթե ՍԴ-ն ուսումնասիրելուց հետո հայտարարի, որ օրենքը, այնուամենայնիվ, համապատասխանում է մեր սահմանադրական դրույթներին ու այն նորից կիրառության մեջ դնի, ապա մենք ստիպված ենք լինելու հենց հաջորդ ամսվանից վճարել ոչ միայն այդ ամսվա կուտակային տոկոսը, այլև բոլոր այն ամիսներինը, որոնց ընթացքում օրենքը դեռ կասեցված է եղել:

Այլ կերպ ասած, եթե հիմա ՍԴ-ն մարտի վերջերում որոշի, որ օրենքը պետք է գործի, մեր գրպանից հանելու են ոչ միայն մարտ ամսվա կուտակայինի չափաբաժինը, այլև հունվար-փետրվար ամիսներինը...

Այնպես որ, պետք չի էլի շատ ոգեշնչվել էդ որոշմամբ, մեր իշխանությունները մենակ պադստավկա անելուց են լավ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել