Lragir.am-ը գրում է.

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Կոնգրեսում ունեցած ելույթի ժամանակ կոչ է արել փոխել երկրի արտաքին քաղաքականությունը: Այս մասին նշված է Սպիտակ տան հրապարակած նախագահի ելույթում:

«Մենք շարունակում ենք պայքար մղել միջազգային ահաբեկչության դեմ, սակայն դրա հետ մեկտեղ պետք է դուրս գանք մշտական պատերազմների արահետից: Այդ պատճառով սահմանափակում եմ դրել անօդաչու սարքերի կիրառման վրա: ԱՄՆ-ը անվտանգ չի լինի, եթե մնացած աշխարհը որոշի, որ իրենց հարվածելու ենք անօդաչու սարքերով առանց մեզ համար որևէ հետևանքի»,- ասել է Օբաման:

Օբաման խոստացել է, որ 2014 թվականը վերջինը կլինի Գուանտանամո բանտի համար: «Մենք ահաբեկչության դեմ պայքարում ենք ոչ միայն հետախուզության ու զինված ուժերի, այլ նաև Սահմանադրությունում նշված մեր իդեալների նկատմամբ հավատարմության միջոցով»,- ասել է ԱՄՆ նախագահը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել