168.am-ը գրում է.
Բավականին շատ է խոսվում այն մասին, որ Մաքսային միությանն անդամակցելուց հետո Հայաստանում որոշ ապրանքների շեշտակի կթանկական։ Խոսքն այն ապրանքների մասին է, որոնք ներմուծվելու են ՄՄ անդամ չհանդիսացող երկրներից։ Թանկանալու են այն պատճառով, որ Հայաստանում գործող առավելագույն 10% մաքսատուրքի փոխարեն ՄՄ-ում գանձվում է մի քանի անգամ ավելի մեծ մաքսատուրք։ Ենթադրություններ և մոտավոր գնահատականներ շատ են հնչել, սակայն կոնկրետ հաշվարկ՝ հիմնված փաստաթղթային տվյալների վրա՝ ոչ։
Մենք համացանցից գտանք Ռուսաստան-Բելառուս-Ղազախստան մաքսային միության ներմուծման մաքսատուրքերի չափերը՝ բոլոր ապրանքների համար։ Դրան դեռ հանգամանորեն կանդրադառնանք, իսկ առայժմ առանձնացրել ենք միայն բենզինով աշխատող մեքենաների մասը։ Կարծում ենք՝ այն կհետաքրքրի մեր ընթերցողներին։ Եվ այսպես, Հայաստանում ցանկացած ավտոմեքենայի մաքսազերծման համար, բացի բնապահպանական վճարներից, վճարվում է 20% ավելացված արժեքի հարկ և 10% մաքսատուրք։ Ռուսական արտադրության մեքենաների համար համար մաքսատուրք չի վճարվում։
Հիմա ուսումնասիրեք ստորև բերված աղյուսակը, որտեղ ներկայացված են ներքին այրման շարժիչով աշխատող մարդատար մեքենաների մաքսատուրքերի դրույքաչափերը՝ Ռուսաստան-Բելառուս-Ղազախստան միության համար։ Խոսքը, իհարկե, վերաբերում է արտասահմանյան արտադրության մեքենաներին։ Ինչպես տեսնում եք, մաքսատուրքը 30%-ից բարձր է և որոշ դեպքերում, եթե մեքենայի արժեքը ցածր է, գործում են այլ պայմաններ, որոնց մաքսատուրքի գումարը դարձնում են գրեթե աստղաբաշխական։ Կոնկրետ օրինակի վրա ամեն ինչ թերևս ավելի պարզ կլինի։
Հայաստանում այսօր շատ տարածված են Opel Astra մեքենաները, որոնք շահագործվում են որպես տաքսի։ Այդ մեքենաների մանրածախ գինը (1997-1998 թվականների արտադրության) տատանվում է 4-5 հազար դոլարի սահմաններում։ Դա մաքսազերծված ավտոմեքենայի գինն է։ Այսինքն, ներառում է և ԱԱՀ-ն և 10% մաքսատուրքն ու մյուս վճարները։
Հիմա ուսումնասիրեք ստորև բերված աղյուսակը, որտեղ ներկայացված են ներքին այրման շարժիչով աշխատող մարդատար մեքենաների մաքսատուրքերի դրույքաչափերը՝ Ռուսաստան-Բելառուս-Ղազախստան միության համար։ Խոսքը, իհարկե, վերաբերում է արտասահմանյան արտադրության մեքենաներին։ Ինչպես տեսնում եք, մաքսատուրքը 30%-ից բարձր է և որոշ դեպքերում, եթե մեքենայի արժեքը ցածր է, գործում են այլ պայմաններ, որոնց մաքսատուրքի գումարը դարձնում են գրեթե աստղաբաշխական։
Կոնկրետ օրինակի վրա ամեն ինչ թերևս ավելի պարզ կլինի։ Հայաստանում այսօր շատ տարածված են Opel Astra մեքենաները, որոնք շահագործվում են որպես տաքսի։ Այդ մեքենաների մանրածախ գինը (1997-1998 թվականների արտադրության) տատանվում է 4-5 հազար դոլարի սահմաններում։ Դա մաքսազերծված ավտոմեքենայի գինն է։ Այսինքն, ներառում է և ԱԱՀ-ն և 10% մաքսատուրքն ու մյուս վճարները։
Կարճ ասած, 1998 թվականի արտադրության Opel Astra-ի ներմուծման ժամանակ վճարվում է առավելագույնը 500 դոլար մաքսատուրք։ Հիմա տեսնենք՝ որքա՞ն կկազմի նույն մեքենայի մաքսատուրքը, եթե Հայաստանի համար նույնպես սկսեն գործել ՄՄ ընդհանուր տարիֆները։ Եթե 1998թ. արտադրության Opel-ի շարժիչի աշխատանքային ծավալը 1.4 լիտր է, ապա գործում է հետևյալ տարիֆը՝ 2.7 եվրո՝ 1 խսմի համար։ Դա նշանակում է, որ միայն մաքսատուրքը կկազմի 3780 եվրո կամ մոտ 5000 դոլար։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



