Ադրբեջանական խուժանը շարունակում է կրակել մեր դիրքերի ուղղությամբ: Երեկ ադրբեջանական գնդակից մարտական դիրքում ծառայությունը կատարելիս զոհվել է 1994թ. ծնված Կարեն Գագիկի Գալստյանը: Ցավակցում եմ Կարեն Գալստյանի ընտանիքին: 

Միջազգային հանրությունը՝ մասնավորապես ԵԱՀԿ Մինսկի խմբի Եռանախագահ պետությունները պետք է պաշտոնական գնահատական տան այս ամենին: 
Մոտ օրերս սպասվում է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի այցը Ադրբեջան, սակայն այս հանգամանքը չի կանգնեցնում ադրբեջանական խուժանին՝ դիվերսիոն հարձակումներ և դիպուկահար կրակոցներ իրականացնելու ճանապարհին:

Ֆրանսուա Օլանդը դիվանագիտորեն էր խոսել Թուրքիայում: Այս դեպքերը նույնպես պետք է դիվանագիտական գնահատական ստանան ու զսպեն ադրբեջանական կողմի նկրտումները: Ադրբեջանը անտեսում է բոլոր միջազգային օրենքները: Նա կրակ է տեղում թե՛ խաղաղ բնակիչների ուղղությամբ (16-ամյա Լիանան վիրավորվել է ազերների գնդակից), թե՛ հայկական դիրքերի ուղությամբ: Ստացվում է, որ նա չի հարգում միջազգային ո՛չ հումանիտար օրենքները, ո՛չ առավել ևս հրադադարի պայմաններում կողմերի պահվածքի մասին նորմերը: 

Սա ոչ այլ ինչ է, քան ապտակ միջազգային կազմակերպություններին, որը հասցնում է ադրբեջանական կողմը: Եթե Եվրոպան ու ԱՄՆ-ն չեն տեսնում այս ամենը, ուրեմն նրանց հնչեցրած մարդասիրական կոչերը և խաղաղության մասին հրապարակումները առոչինչ են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել