Panorama.am-ը գրում է.
ԼՂՀ կառավարությունը հավանություն է տվել «ԼՂՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագծին: Ըստ այդմ՝ առաջարկվում է Հադրութի շրջանի Առաջամուղ համայնքի վարչական տարածքում ձևավորել նոր գյուղ՝ Արաքսավան անվամբ: Այս մասին հայտնում են ԼՂՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Կառավարության նիստը կայացել է նախօրեին վարչապետ Արա Հարությունյանի նախագահությամբ:
Փաստացի ձևավորված բնակավայրում ապրում են 8 ընտանիքներ՝ 29 բնակչի ընդգրկմամբ: Կառավարության հանձնարարությամբ ԼՂՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից աշխատանքներ են իրականացվել բնակավայրի նախնական սահմանները ճշգրտելու ուղղությամբ, որը նույնպես օրենսդրական համապատասխան նախագծի տեսքով կներկայացվի քննարկման։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



