Լավագույն մտքերը ընդհանուրի սեփականությունն են:
- Բարոյականության գլխավոր պայմանը բարոյական դառնալու ցանկությունն է :
- Մեր բարոյական պարտականությունների շրջանակն ավելի լայն է օրենքի հրահանգավորումներից :
- Շատերը ստում են նրա համար , որ խաբեն , ուրիշներն էլ որովհետև խաբված եմ :
- Ստախոսը ստում է նաև այն ժամանակ , երբ դրա համար առիթ չունի , միմիայն սովորության ուժով :
- Երբ բանականությունը մեզ թողնում է անգիտության մեջ, ստիպված տրվում ենք պատահմունքի կամքին:
- Մենք շատ բան չենք խիզախում ձեռնարկել ոչ թե նրա համար, որ դժվար է: Այն հատկապես դժվար է նրա համար, որ մենք չենք խիզախում ձեռնարկել:
- Մարդն իր ընդունակությունները կարող է իմանալ՝ միայն փորձելով դրանք կիրառել գործի մեջ:
- Մենք հաճախ ավելի լավ ենք գլուխ հանում ուրիշի, քան մեր սեփական գործերից:
- Որոշ գործերի մեծությունն այնքան նրանց չափերը չեն, որքան նրանց պատեհաժամությունը:
- Մեր կողմից ձեռնարկվող գործերը հարկավոր է համապատասխանեցնել մեր ուժերին:
Նյութի աղբյուր՝ http://melineblog.blogspot.com/2012/06/blog-post_23.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել
