
1. Արվեստագետի կոչումն է լույսով ողողել մարդկային հոգու խորքերը: Շուման
2. Արվեստի նպատակն է մեր հոգուց մաքրել առօրյա կյանքի փոշին: Պաբլո Պիկասո
3. Ամեն մի արվեստագետի մեջ ըմբոստության ծիլ է դրված, առանց որի անիմաստ է որևէ տաղանդ: Գյոթե
4. Ձևն առանց բովանդակության զանգ է, որը չի հնչում: Բլյումենտալ
5. Արվեստը պետք է զգալ, ոչ թե հասկանալ: Գուրմոն
6. Կանոններն ու օրինակները կործանում են հանճարն ու արվեստը: Հեզլիթ
7. Թող խիստ կանոններին մշտապես միահյուսվի երևակայության արծաթե թելը: Շուման
8. Կարելի է լինել գիտնական գիտնականների հետ, սակայն նկարիչների հետ հարկավոր է լինել բանաստեղծ: Բալզակ
9. Արվեստը ունի թշնամի: Նրա անունն է տգիտություն: Բեն Ջոնսոն
10. Ներշնչանքը տառեխ չէ, որը կարելի է աղ դնել ապագայի համար: Գյոթե
11. Արվեստի նպատակն է ներկայացնել ոչ թե իրերի արտաքին տեսքը, այլ դրանց ներքին կարևորությունը: Արիստոտել
12. Անմաքուր խիղճը խոստովանության կարիք է զգում: Արվեստի ստեղծագործությունը խոստովանություն է: Ալբեր Կամյու
13. Առանց ավանդույթի՝ արվեստը ոչխարների հոտ է՝ առանց հովվի, առանց նորամուծության այն դիակ է: Ուինսթոն Չերչիլ