«Տևական ժամանակ է՝ Երևանում կիսագաղտնիության քողի տակ գործում է «Գրիբոյեդով» ակումբը, որի հիմնադիրը Կրեմլի քաղաքականության քարոզչության թիվ 1 հրապարակային դեմքն է՝ հայտնի հեռուստամեկնաբան Դմիտրի Կիսելյովը»,-երեկ գրել է «Հայկական ժամանակ» օրաթերթն՝ այսօր հավելելով, որ ակումբի հավաքներից մեկին մասնակցել է նույնիսկ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը։
Ակումբի մասնակիցներից քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանն «ինքնաբացահայտվել» է՝ տալով այլ անուններ ևս՝ Վազգեն Մանուկյան, նախկին նախարար Էդվարդ Սանդոյան, երգիչ Շուշան Պետրոսյան…
««Նաիրի» կոնյակով և ֆուրշետով, լավ դեսերտով զրույց է»,-պատմում է Հմայակ Հովհաննիսյանը։
Ինձ ուշագրավ թվաց կոնյակի տեսակը, որը, գուցե, խորհրդանշական բացահայտում է այն անունն, որի դավադիր կրակոցները՝ Հայաստանում բացահայտ դարձրին ռուսական սանձարձակ տիրապետությունը…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել