1in.am-ը գրում է.

Կանադան պատժամիջոցներ է սահմանել Ուկրաինայի կառավարության անդամների դեմ, ովքեր, Կանադայի իշխանությունների կարծիքով՝ մեղավոր են Կիևի հակակառավարական ակցիաները ցրելու մեջ: Այս մասին հայտնում է AFP-ն՝ հղում անելով միգրացիոն հարցերով կանադացի նախարար Քրիս Ալեքսանդերին:

«Այս պահից մեր կառավարությունը կսահմանափակի ուկրաինական կառավարության առանցքային անդամների մուտքը Կանադա, ովքեր պատասխանատու են քաղաքացիների ու ընդդիմության դեմ ուժի կիրառման մեջ»,- ասել է Ալեքսանդերը:

Ավելի վաղ մի շարք եվրոպացի քաղաքական գործիչներ հայտարարել էին ԵՄ-ի կողմից Ուկրաինայի դեմ պատժամիջոցների ներմուծման անհրաժեշտության մասին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել