Մոտ մի տարի է, ինչ չեմ հասկանում մի մեմ. «գաղջ»։ Լուրջ չեմ հասկանում, որովհետև առաջին անգամ էդ բառը որ լսեցի, բացեցի Աճառյանի բառարանը, կարդացի «քիչ տաք, գոլ»։ Ջերմ, մի խոսքով։ Ու չհասկացա՝ ինչն է էդքան զվարճալի, անկեղծ։ Բայց հիմա արդեն համը մի այլ կարգի դուրս ա գալիս, երբ լուրջ տեքստերում հանդիպում ես նույն բառը՝ բացասական ինչ-որ նշանակությամբ :D
Ուզում ես հեղինակին հարցնել, քուր ջան կամ ախպեր ջան, էս ինչ ա նշանակում էս բառը, որ գրել ես, մի քիչ ղժաս :)
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/barseghyan/posts/10202843884396219?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել