Շատ երկար մտածեցի, նոր գրեցի: Գիտեմ՝ միանշանակ չի լինելու արձագանքը, սակայն չգրել չէի կարող:
Այսօր Եռաբլուրում տեղի ունեցածի տեսագրությունը նայեցի, հետո նայեցի Օպերայի և բալետի թատրոնի մոտ տեղի ունեցածը...
Ես գլուխ եմ խոնարհում բանակում խաղաղ պայմաններում զոհված բոլոր զինվորների հիշատակի առջև, հազար անգամ ցավակցությունս եմ հայտնում նրանց մայրերին, սակայն...
Եռաբլուրը մեր ազգային մեծագույն սրբավայրերից մեկն է, ուր հանգչում են հազարավոր հերոսներ: Հերոսների գերեզմաններին պետք է այցելել լուռ, գլխահակ, մոմ վառել ու խունկ ծխել, մտովի զրուցել երկնքում սավառնող նրանց հոգիների հետ, բայց ոչ երբեք աղմկել...
Անընդունելի եմ համարում միտինգային այն տրամադրությունները, որոնք այսօր բռնկվեցին Եռաբլուրում: Այդպես մենք անհարգալից վերաբերմունք ունեցանք զոհվածների հանդեպ: Մի՞թե գազից, էլեկտրաէներգիայից, կիրառվող արտոնություններից խոսելու այլ տեղ չկար, քան Եռաբլուրն էր...
Կամ մի՞թե Բանակի տոնը հպարտություն ու ցնծություն չառաջացրեց, որ փորձեցին խանգարել, աղմուկ բարձրացնել...
Սիրելի, շատ սիրելի որդեկորույս մայրեր, Բանակի տոնը բոլորինս է, նաև՝ ձերը, ուրեմն պետք չէ աղավաղել... Ձեր որդիները ձեզ չէին ների նման պահվածքի համար...
Եթե ամեն մեկս սիրում ենք մեր զավակին, ուրեմն բանակն էլ պիտի սիրենք, համատեղ ջանքերով պիտի ամեն ինչ անենք, որ ձեր և ուրիշների որդիները չզոհվեն...
Լուռ խոնարհումն ու հետևողական պայքարն առավել ընդունելի է, քան՝ բարձրացվող աղմուկը...
Կներեք, չգրել ու չասել չէի կարող...



