Ինչպե՞ս է հունվարի 28-ը դարձել բանակի ծննդյան օր168.am-ը գրում է.

Այսօր Հայաստանում նշում են Հայկական բանակի ստեղծման օրը: Իսկ ինչո՞ւ հենց հունվարի 28-ը, ինչպե՞ս է որոշվել հունվարի 28-ը նշել՝ որպես բանակի ծննդյան օր: Պաշտպանության նախարարության պաշտոնական կայքում գրված է, որ 1992թ. հունվարի 28-ին կառավարությունն ընդունեց «Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության մասին» օրենքը, այսինքն՝ այդ օրը ստեղծվեց Պաշտպանության նախարարությունը, և հետագայում այդ օրը որոշվեց դարձնել Հայկական բանակի ծննդյան օր: Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Անդրանիկ Քոչարյանն ասում է, որ դա այնքան էլ այդպես չէ: «Պաշտպանության նախարարությունը ստեղծվել է դրանից ավելի վաղ: 1991թ. արդեն նշանակվել էր Պաշտպանության նախարար, նշանակվել էին փոխնախարարներ և վարչության պետեր: 1992թ. հունվարի 28-ը նշանավոր էր նրանով, որ այդ օրը Պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը ստորագրեց երեք պատմական որոշում, որոնցով ստեղծվեցին Հայկական բանակի առաջին երեք շարային զորամասերը` Վանաձորի գունդը, որի հրամանատար նշանակվեց Ալեքսանդր Թազագուլովը, ով հետագայում հանկարծամահ եղավ, երբ իմացավ, որ իր գնդի տղաները զոհվել են Արծվաշենի պաշտպանության մարտերում, Լուսակերտի գունդը, որի հրամանատար նշանակվեց այսօրվա Գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը, և Մայրաքաղաքային գունդը, որի հրամանատար նշանակվեց Վոլոդյա Կարապետյանը, ով իսկապես հերոս տղա էր և հերոսի մահով զոհվեց Շահումյանի պաշտպանության կռիվներում»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել