1in.am-ը գրում է.
Ճապոնիայի կրթության նախարարությունը պատմության և աշխարհագրության ուսուցիչների համար ձեռնարկ է թողարկել, որի համաձայն՝ ուսուցիչները պետք է աշակերտներին բացատրեն, որ վիճելի Լիանկուր և Սենկակու կղզիները ճապոնական տարածքի անբաժանելի մասն են կազմում: Այս մասին հաղորդում է BBC News-ը:
Նախարարությունում բացատրել են, որ կրթական տեսանկյունից այդ քայլը «նորմալ է ցանկացած պետության համար» և ավելացրել են, որ ԱԳ նախարարության հետ միասին հետագայում կփորձեն կղզիների համար պայքարող Հարավային Կորեային և Չինաստանին նույնպես բացատրել ձեռնարկների բովանդակությունը:
Պաշտոնական Սեուլն արդեն քննադատել է Ճապոնիայի գործողությունները՝ խոստանալով դեսպանին բողոքի համապատասխան նոտա փոխանցել: Չինաստանում, ինչպես հաղորդում է Agence France-Presse-ը, ճապոնական կրթության նոր ստանդարտները «լուրջ անհանգստությամբ» են ընդունել:



