
Համացանցում հայտնվել է առաջին Tizen սմարթֆոնի լուսանկարը: Համաձայն շշուկների Samsung-ը պատրաստվում է ներկայացնել սմարթֆոնը MWC 2014-ի ժամանակ: Ի դեպ սմարթֆոնը ստացել է ոչ այդքան բարեհունչ ZEQ 9000 անվանումը:
Արտաքին տեսքից սմարթֆոնը հիշեցնում է GALAXY S III և GALAXY S4-ը: Աղբյուրը վստահեցնում է, որ սմարթֆոնը չափերով մի քիչ զիջում է GALXY S4-ին: Ավանդույթի համաձայն սմարթֆոնը շուկայում կհայտնվի երկու ինդեքսով` SM-Z9000 և SM-Z9005, համապատասխանաբար 3G և 4G:
Բացահայտվել են նաև սմարթֆոնը բնութագրիչների մի մասը, մասնավորապես ZEQ-ը կստանա 4,8՚՚ էկրան 1280×720 պիքսելի թողունակությամբ և քառամիջուկ Qualcomm Snapdragon 800:
Հիշեցնենք, որ մինչ այս հայտնի էր դարձել, որ Tizen-ը կներկայացվի 2 տարբերակով` Tizen Mobile Lite և Tizen Mobile Full: Առաջինը նախատեսված է բյուջետային սմարթֆոնների համար, իսկ երկրորդը աշխատում է միայն հզոր միջուկ ունեցող սարքերում:
Նյութի աղբյուր՝ http://www.bsmart.am/2014/01/zeq/?utm_source=rss&utm_medium=rss&utm_campaign=zeq&utm_reader=feedly
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել