Երբեմն մարդկանց անուն-ազգանունների նմանությունը շփոթմունք է առաջացնում, ու այդ շփոթմունքի պատճառով էլ կարծես մոռացության են տրվում իսկական ու ճշմարիտ հերոսները, որոնք կերտեցին մեր հաղթանակներն ու մեկընդմիշտ գրանցվեցին մեր հիշողություններում, մեր մեծ ազատամարտի պատմության մեջ...
Չմոռացվող անունների շարքում է նաև ԱՐՑԱԽԻ ՀԵՐՈՍ Սամվել Կարապետյանը, իսկապես լեգենդար գեներալ-մայորը, որը 1981-83-ին ծառայել է ԽՍՀՄ ԶՈՒ-ում։ 1992-2000-ին` Կենտրոնական պաշտպանական շրջանի հրամանատարն էր, 2000-ից` ՊԲ հրամանատարի տեղակալ։ 1988-ից մասնակցել է Ղարաբաղյան պատերազմին. նրա հրամանատարությամբ գործող գունդը ազատագրել է բռնազավթած 18 հայկական բնակավայր, ոչնչացրել 37 ռազմական հենակետ, շարքից հանել կամ առգրավել հակառակորդի մեծաքանակ զինտեխնիկա։ Մասնակցել է Արաքս գետից մինչև Օմարի լեռնանցք ընթացող (Շուշիի, Լաչինի, Մարտակերտի, Քելբաջարի, Ֆիզուլիի ևն) ինքնապշտպանական և ազատագրական մարտերին։
Նրա մասին կարելի է գրքեր գրել ու ֆիլմեր նկարահանել, նրանով կարելի է հպարտանալ: Մի հրապարակման մեջ շփոթել էինք նրան գործարար Սամվել Կարապետյանի հետ: Բայց գեներալ-մայոր Սամվել Կարապետյանի սխրանքը երբեք չի կարելի շփոթել ու մոռանալ...



