1in.am-ը գրում է.

Starwood Hotels & Resorts Worldwide հյուրանոցային ցանցը պատրաստվում է մինչ գարնան սկիզբ իր համարները զինել «խելացի» կողպեքներով, որոնք հյուրերը կարող են բացել իրենց սմարթֆոնների օգնությամբ:

Նման համակարգը ծրագրվում է ներդնել հանուն check-in գործընթացի հեշտացման՝ հայտնում է The Wall Street Journal-ը:

Էլեկտրոնային բանալին կլինի հատուկ հավելվածում: Երբ հյուրը հայտնվի դռան մոտ, դուռը կբացվի Bluetooth անլար կապի միջոցով: 

Ծրագիրը համատեղելի կլինի iPhone 4S-ի և ավելի նոր տարբերակների, ինչպես նաև Android 4.3 ՕՀ-ի և ավելի թարմ տարբերակների հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել