Panorama.am-ը գրում է.
«Հայկական բանակի ողջ անձնակազմի անունից հավաստիացնում եմ, որ այլևս ոչ ոքի թույլ չենք տալու խախտել մեր ժողովրդի խաղաղ արարումը»,- Հայոց բանակի 22-ամյակին նվիրված տոնական համերգի սկզբում հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական պետական թատրոնում կայացած տոնական համերգին ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, Արցախի նախագահ Բակո Սահակյանը, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը, պետական, քաղաքական, մշակութային գործիչներ, զինվորականներ:
Ս. Օհանյանն իր խոսքում նշեց, որ մեծ ջանքերի, զոհողությունների, կորստի գնով է հաջողվել հայ զինվորին Հայաստանին պարտադրված պատերազմում թշնամուն հեռացնել Հայաստանի ու Արցախի սահմաններից:
«Արդեն երկար ժամանակ է, ինչ Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը ցուցաբերում է բանակցային կառուցողականություն ու ռազմական զսպվածություն: Նույնն ակնկալվում է նաև հակառակ կողմից: Հայոց բանակն ապահովել ու ապահովում է տարածաշրջանային անվտանգությունը»,- ասաց նախարարը:
Ս. Օհանյանի խոսքով, հայ զինվորը շարունակելու է միասնական ուժով արժանի հակահարված տալ մեր սահմանների անձեռնմխելիությունը խախտելու յուրաքանչյուր փորձին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



