Ֆրանսիայի նախկին առաջին տիկինը երբեք չի երազել նախագահ-ամուսին ունենալու մասինPanorama.am-ը գրում է.

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի նախկին քաղաքացիական կինը` Վալերի Տրիերվեյլերը կարծիք է հայտնել, որ Օլանդի նախագահ դառնալն է քայքայել իրենց հարաբերությունները: 

Վալերին ոչ ֆորմալ ճեպազրույց է ունեցել լրագրողների հետ Հնդկաստանում, ուր այցելությունը չեղյալ չի հայտարարել անգամ այն բանից հետո, ինչ հայտնի է դարձել, որ նրանք Օլանդի հետ բաժանվում են:

«Ինտերֆաքսի» հաղորդմամբ, Ֆրանսիայի նախկին առաջին տիկինը հայտարարել է, որ հիասթափվել է քաղաքականությունից, բայց դեռ վաղ է ամփոփել Ելիսեյան պալատում անցկացրած ժամանակահատվածը: Նա միայն շեշտել է` «Եթե նա (Օլանդը) նախագահ չլիներ, ապա հնարավոր է, որ մենք միշտ միասին լինեինք»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել