Չգիտեմ, թե էլ ինչ ձև պետք ա հասկացնել մեր էլեկտրոնային մամուլի ներկայացուցիչներին, որ եթե հայ-ադրբեջանական հակամարտության վերաբերյալ ինչ-որ բան եք տալիս, առավել ևս բախումների ու ընդհարումների վերաբերյալ, առավել ևս, եթե միակ աղբյուրը, որը ընկել է ձեր աչքով` ադրբեջանական կայքերից է, 1000 անգամ ստուգեք, վերստուգեք, համոզվեք, որ իրական տեղեկատվություն է, նոր տարածեք:

Հենա, ադրբեջանցիք էլի ինչ-որ հայ խաղաղ բնակչի են բռնել, ու վայնասուն են հանել, թե դիվերսանտ են ձերբակալել, մինչդեռ հավաստի տեղեկություններ կան, որ էդ մարդը 60-ն անց ծերունի է: Տրամաբանական հարց. քանի՞ հատ պապի դիվերսանտ եք տեսել, պարոնայք լրագրողներ:

Ճիշտ է, չեք տեսել ու թերևս կասեք, որ ուղղակի լուրն եք տեսել: Այդ դեպքում երկրորդ տրամաբանական հարցը. ինչի՞ դուք չգիտեք, որ մենք Ադրբեջանի հետ տեղեկատվական ու ոչ միայն տեղեկատվական պատերազմի մեջ ենք, ինչո՞ւ եք տիրաժավորում իրենց ագիտպրոպի աղբը: 

Չգիտեմ, իրոք ժամանակն է օրենսդրորեն սահմանափակել բանակին ու երկրի անվտանգությանը վերաբերող որոշ հարցերի վերաբերյալ խոսքի ազատությունը, թե չէ սենց չի լինի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել