Երբեմն պատահում է, որ մենք տարօրինակ առարկա ենք հայտնաբերում մեր ուտելիքի մեջ, բայց որոշ դեպքերում միայն դրանց տեսքից կարելի է սրտի կաթված ստանալ: Անկասկած, այս հոդվածում ներկայացված պատմությունները թույլ նյարդեր ունեցող մարդկանց համար չեն:
10 Ատամներ
Հայտնի են այնպիսի դեպքեր, երբ մարդկային ատամներ են հայտնաբերվել: Պատճառները հստակ հայտնի չեն, բայց միևնույնն է, արդյունքը վախենալու է: Մարդկային ատամները գտել են պահածոներում, նրբերշիկներում և պաղպաղակներում: Մի անգամ ավստրալացին «Mars» քաղցրավենիքում ոսկի ատամ էր գտել:
9 Մարդկային արյուն 
Արյունը ոչ բոլոր դեպքերում է տհաճ և զզվելի: Շատերն ուղղակի խենթանում են արյունով սթեյքի համար, բայց այդ իրավիճակը փոխվում է, երբ հարցը վերաբերում է մարդկային արյանը: Մարդկային արյան հայտնաբերման դեպքերը շատ ավելի հաճախ են տեղի ունենում, քան մենք պատկերացնում ենք: Խոհարարները և նրանց օգնականներն անընդհատ գործ են ունենում սուր դանակների և այլ կտրող գործիքների հետ, երբեմն նրանք նույնիսկ չեն նկատում կտրվածքները, և արյունը հայտնվում է ուտելիքի մեջ:
8 Փտած գորտեր 
Գորտերը տարբեր ժողովուրդների խոհանոցներում դելիկատես են համարվում, սակայն փտած գորտեր խմելը դեռ ոչ մեկին հաճույք չի պատճառել: 2009թ.-ին մի տղամարդ բացել էր «Pepsi» զովացուցիչ ըմպելիքը և փորձել էր խմել, բայց հյութի փոխարեն նրա միջից փտած գորտի մասնիկներն էին դուրս եկել: «Pepsi» ընկերությունը հայտարարել էր, որ դա նրանց մեղքը չէր: Թե ինչպես էր գորտը հայտնվել հյութի մեջ, այդպես էլ գաղտնիք մնաց:
7 Ապակու մասնիկներ 
Շատերի պատկերացմամբ, մարդ կարող է մահանալ, եթե նրա ուտելիքի մեջ ապակու կտորներ ավելացնեն: Սակայն, վնաս պատճառելու համար մասնիկները պետք է բավականին մեծ լինեն և բացի այդ, եթե դա ապակու փոշի է, ապա այն ոչ մի կերպ չի վնասի օրգանիզմին:
Տեխասի ճաշարաններից մեկում երեխաներին հանկարծակի ապակու մասնիկներով սոուս էին մատուցել:
6 Մկներ 
Թեև մկները վախկոտ կենդանիներ են և փորձում են հեռու մնալ մարդկանցից, այնուամենայնիվ, նրանք ամենուր են և երբեմն նաև մեր ուտելիքի մեջ:
Տապակած մկները դելիկատես են համարվում Չինաստանում: Մկները հայտնվում են գործարաններում, այնուհետև չիպսերի տոպրակներում, իսկ երբեմն նույնիսկ հացի մեջ:
5 Պահպանակներ 
Պահպանակը, թեև, ամենազզվելի առարկան է, որը կարելի է հայտնաբերել ուտելիքի մեջ: Ծովամթերքի ռեստորանի այցելուն իր ապուրի մեջ պահպանակ էր գտել, բայց մեղավորին այնպես էլ չհայտնաբերեցին. պարզ չէր նաև արդյո՞ք օգտագործված էր պահպանակը, թե ոչ:
4 Փամփուշտներ 
2004թ.-ին Կալիֆորնայի բնակչուհին իր համբուրգերի մեջ փամփուշտներ էր գտել: Դժբախտաբար, նա դրանք շատ ուշ էր հայտնաբերել՝ այն կծելուց հետո: Վտանգը այն էր, որ փամփուշտները կարող էին պայթել:
3 Սարդեր 
Սարդերն ամենուր են և մեր ուտելիքի մեջ նույնպես: Սարդերը հաճախակի մագլցում են մրգերի վրա, այնուհետև դրանք տեղափոխում են խանութներ և վերջիներս հայտնվում են մեր սեղաներին: Խաղող գնած մարդը կարող է անգամ չնկատել հղի սարդին, մինչև այն սկսի մագլցել տան պատերով:
2 Ածելիի սայրեր
Այդպիսի դեպքեր հաճախակի պատահում են Մակդոնալդսում, Բուրգեր Քինգում: Որոշ ընկերություններ ածելիներ են օգտագործում մթերքները մաքրելու համար և դրանք ոչ միշտ են ճիշտ վայրերում պահվում: Վատագույն դեպքում դրանք կարող են հանկարծակի հայտնվել ուտելիքի մեջ:
1 Լեզվակեր նեպուկ 
Բելֆաստի բնակիչը մահու չափ վախեցել էր, երբ ձուկը մաքրելու ժամանակ ձկան բերանը բացվել էր և միջից ինչ-որ էակ էր դուրս եկել: Դա սարսափելի նեպուկն էր, որը բնակվում է ձկան բերանում, ուտում է նրա լեզուն և, փաստորեն, նրա համար լեզու է դառնում և սնվում է ձկան կերակուրով: Ձուկ արտահանող ընկերությունները փորձում են վերահսկողություն սահմանել, բայց դա ոչ միշտ է ստացվում: Այդ պատճառով, երբ ձուկ եք գնում, անպայման ստուգեք նրա բերանը, իսկ եթե ձուկը կենդանի է՝ ավելի զգույշ եղեք, քանի որ նեպուկը կարող է կծել:



