Tert.am-ը գրում է.

Պայմանագրային զինծառայող, դիպուկահար Մարիամ Գևորգյանը 2010-ից ծառայում է Հայոց բանակում: Tert.am-ի հետ զրույցում նա պատմեց, որ դիպուկահար դառնալու մասին երազել է դեռ փոքրուց: Իր մասնագիտությունը գնահատում է որպես դժվար, բայց միաժամանակ շատ հետաքրքիր:

«Շատ դժվար մասնագիտություն է, հատկապես` աղջկա համար: Հաճախակի գնում ենք քայլերթերի, լեռնային ուսումնավարժանքների, զորավարժությունների և այլն: Չգիտեմ, մինչև վերջ կծառայեմ, թե՝ ոչ, բայց հուսամ էդպես էլ կլինի»,- ասաց նա:

Մարիամ Գևորգյանը պատմեց, որ թեև ծնվել ու մեծացել է Երևանում, սակայն ներկայումս կյանքի մեծ մասն անցկացնում է մարզերում:

«Սահմանային գոտուց նոր եմ եկել, մի անգամ եմ մասնակցել մարտական գործողությունների: Աշնանն էր, ծնունդիս հաջորդ օրը գնացինք Ղարաբաղ ու պետք է պաշտպանեինք մեր հայրենիքը: Հոգեբանական շատ մեծ դժվարություններ ունեի, որովհետև չէի պատկերացնում, թե ոնց եմ կրակելու մարդու վրա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել