Maleficent կինոնկարի թրեյլերը վերջերս է հանձնվել հանդիսատեսի դատին: Տեսահոլովակում հնչում է «Քնած դշխուհու» երաժշտության քավեր տարբերակը՝ մշակված Լանա Դել Ռեյի կողմից: Սա միանգամայն տրամաբանական է, քանի որ կինոնկարը «Քնած դշխուհու» հիման վրա է ստեղծվել:

Դիսնեյի երգերի փոփ տարբերակը Դիսնեյի նոր կինոնկարների համար օգտագործելը հին ավանդույթ է, որը ձևավորվել է դեռևս այն ժամանակ, երբ թողարկվեց «Գեղեցկուհին և հրեշի» քավեր տարբերակը՝ Սելին Դիոնի և ամերիկացի երգիչ Փիբո Բրայսոնի կատարմամբ: Այդ ժամանակից ի վեր այս ավանդույթը հաճախ է կիրառվել:  


Հիշենք Քրիստինա Ագիլերայի «Արտացոլանք» (Reflection) երգի քավեր տարբերակը «Մուլան» մուլտֆիլմից (1998) կամ Էշլի Թիսդեյլի «Համբուրիր աղջկան» (Kiss the girl) երգի քավերը, որը ներառված էր 2006 թ.-ին թողարկված «Փոքրիկ ջրահարսը» մուլտֆիլմի DVD-ում: Ի դեպ, Վանեսսա Ուիլյամսին վարձել էին «Քամու գույների» (Colors of the Wind) ժամանակակից տարբերակը ստեղծելու համար: Այս երգը հնչում է 1995 թ.-ին նկարահանված «Պոկախոնտաս» կինոնկարի մեջ: Այնուամենայնիվ, երբ 1984 թ.-ին Վանեսսային զրկեցին Միսս Ամերիկա տիտղոսից՝ Playboy-ի համար  լուսանկարվելու համար, նրան ազատեցին նաև «Քամու գույների» ժամանակակից տարբերակը ստեղծելու պարտականությունից: 

Ինչ վերաբերում է Maleficent կինոնկարի թրեյլերին, դրանում գերիշխող են ճակատամարտի տեսարանները: Դրանք նկարահանվել են ցերեկային պայծառ լույսի ներքո: Հենց դրա համար էլ բավականին գունագեղ տեսարաններ են ստացվել: Սա Անջելինա Ջոլիի առաջին հեռուստատեսային դերն է՝ 2010 թ.-ի «Զբոսաշրջիկը» կինոնկարից հետո: Ամենայն հավանականությամբ, նա կլորիկ գումար է ստացել այս դերի համար: Գաղտնիք չէ, որ նկարահանումներն ուղեկցվել են բարդություններով, և Ջոն Լի Հենքոքը օգնել է չստացված մասերը կրկին նկարահանելու գործում: Պարզապես ծիծաղելի է, որ Հենքոքը հանկարծ սկսել է փրկչի դեր խաղալ. չէ որ նրա «Ալամոն» իսկական գլխացավանք էր Դիսնեյի համար: Այդ կինոնկարի վրա 107 մլն. դոլար էր ծախսվել, մինչդեռ այն միայն 25 մլն. դոլարի եկամուտ բերեց: Maleficent կինոնկարը էկրաններ կբարձրանա 2014 թ.-ի մայիսի 30-ին:  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել